Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«3+3»-ը պետք է դրական միտում մտցնի տարածաշրջանի երկրների փոխհարաբերություններում. Սերգեյ Կոպիրկին

Դեկտեմբեր 13,2021 16:17

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գնահատմամբ, «3+3» տարածաշրջանային համագործակցության ձեւաչափը հայ-ռուսական փոխգործակցությունը զարգացնելու ևս մեկ հարթակ է: Այսօր լրագրողների հետ զրույցում ՌԴ դեսպանը կարծիք հայտնեց, որ այդ հարթակում շփումները տարածաշրջանի երկրների փոխհարաբերություններում պետք է, որ դրական միտումներ ավելացնեն. «Այս ձեւաչափի արժեքը երկխոսության հնարավորություն տալու մեջ է, այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են տարածաշրջանի բոլոր երկրներին։ Ձեւաչափը պետք է դրական միտում մտցնի տարածաշրջանի երկրների փոխհարաբերություններում»:

Հիշեցնենք, ձեւաչափի առաջին հանդիպումը՝ վերափոխված «3+2»-ի, կայացավ Մոսկվայում դեկտեմբերի 10-ին՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի փոխարտգործնախարարների մակարդակով։ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ չի պատրաստվում մասնակցել այս հարթակին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031