Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պարտավոր էր օգտվել այն հանգամանքից, որ հրավիրյալների թվում բացակայում էր Ադրբեջանը». Սուրեն Սարգսյան. Ա1+

Դեկտեմբեր 13,2021 16:10

Ա1+ . Դեկտեմբերի 9-10-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախընտրական խոստմանը համաձայն, Վաշինգտոնն անցկացրեց «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողով» տեսակոնֆերանսը։ Գագաթնաժողովի նպատակը ժողովրդավար երկրներին համախմբելն էր։
ԱՄՆ-ն առանձնացրել էր ժողովրդավարական 110 երկիր, որոնք մասնակցեցին գագաթնաժողովին։ Նրանց թվում նաև Հայաստանն էր։

«Ա1+»-ի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Հայաստանի մասնակցության հրավերը բացատրում է հետևյալով․ «Առանձնացվել են այն պետությունները, որոնք ժողովրդավար չեն առհասարակ, իսկ մնացածին հրավիրել են մասնակցելու։ Բնական է, այստեղ կա նաև քաղաքական և աշխարհաքաղաքական մոտեցում։ Օրինակ՝ եթե հրավիրյալների մեջ կար Իսրայելը, հրավիրվեց նաև որևէ արաբական պետություն, իսկ ժողովրդավարության ամերիկյան չափանիշներին համապատասխանող արաբական պետություն դժվար է գտնել։

Ակնհայտ է, որ այստեղ քաղաքական որոշման անհրաժեշտություն է առաջ գալիս։ Պակիստանն ու Իրաքը նույնպես հրավիրված էին, քանի որ այս պետությունները համարվում են ԱՄՆ դաշնակից»։

Սարգսյանի խոսքով, այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է հասկանալ, թե որ պետությանը ինչ նպատակով են հրավիրել։
Միջազգայնագետի գնահատմամբ՝ գագաթնաժողովը նպատակ ուներ թե՛ համախմբելու ժողովրդավար երկրներին, և թե՛ մատնացույց անելու ոչ ժողովրդավարներին։

Ըստ նրա՝ թիրախում ԱՄՆ-ի համար առաջնային նշանակություն ունեցող մրցակիցներն էին՝ ի դեմս Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Իրաքի և այլն։

Ինչ վերաբերում է գագաթաժողովին Փաշինյանի ելույթին, ապա այն շատերի դժգոհության առիթ դարձավ։ Ելույթի ժամանակ, ըստ էության, չխոսվեց գերիների և ադրբեջանական ագրեսիայի մասին։

Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը պարտավոր էր օգտվել այն հանգամանքից, որ հրավիրյալների թվում բացակայում էր Ադրբեջանը։ Նրա խոսքով՝ մեր երկիրը ժողովրդավար երկրներին պետք է ներկայացներ այն իրավիճակը, որը ոչ ժողովրդավար Ադրբեջանը ստեղծել է ժողովրդավար Հայաստանի համար։

«Եթե մենք մեզ ներկայացնում ենք որպես ժողովրդավար պետություն, իսկ ԱՄՆ-ի վերաբերմունքը մեր հանդեպ կարծես թե այդպիսին է, ուրեմն պետք էր այդ առիթից օգտվել»,- ընդգծում է միջազգայնագետը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031