Դեկտեմբերի 10-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Սիսիանի զոհված ազատամարտիկների պանթեոնում մասնակցել է բաց դասին, որը դպրոցականների համար վարել է գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը։
Այն կազմակերպել էր Սիսիանի ավագ դպրոցը (տնօրեն՝ Դոնարա Ասրյան, ՆԶՊ ուսուցիչ՝ Հրայր Գրիգորյան)՝ իրավագիտական ու տնտեսագիտական հոսքի 10-րդ դասարանցիների համար։ Աշակերտներին ներկայացվել են սիսիանցի անմահացած հերոսների կյանքն ու կատարած սխրանքները՝ որպես մատաղ սերնդի մեջ հայրենասիրության սերմանման, հայրենիքին ծառայելու ու պայքարի ուսանելի օրինակ։ Աշակերտները եւս հանդես են եկել խոսքով ու հայրենասիրական երգով։
Ներկա է եղել նաեւ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը։
Սյունիքի մարզպետարան