«Հայկական ժամանակում» հոդված էր տպագրվել, որ քաղաքապետը շեղվել է հեղափոխության արժեքներից․ իշխանությունը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի փոփոխության հարց քննարկո՞ւմ է։ Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր պատասխանելով այս հարցին՝ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց․ «Ես նման քննարկում չգիտեմ»։
ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Էդուարդ Աղաջանյանն էլ նշեց․ «Երեւանի քաղաքապետն ընտրված է կոնկրետ ժամկետներում պաշտոնավարելու տրամաբանությամբ։ Այդ ժամկետը դեռ չի ավարտվել։ Այս պահի դրությամբ որեւէ քննարկում առ այն, որ այդ ժամկետից ավելի վաղ պետք է պաշտոնավարումն ավարտվի, չկա։ Դա հնարավոր կլինի, երբ քաղաքապետն ինքը հրաժարական կտա եւ, եթե չեմ սխալվում, ավագանին անվստահություն կհայտնի։ Սա ԱԺ-ն է, եւ մենք քաղաքապետարանի ավագանիների քննարկումների հետ կապված տեղեկություններ չունենք։ Եթե քննարկումները կլինեն քաղաքական թիմում, կհայտնենք։ Այս պահին նման քննարկում չկա»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ