Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ալեն Սիմոնյանի հարցում միասնական ենք»․ «Հայաստան» դաշինքի հերթական շոուն է»․ ՔՊ-ականների արձագանքը

Դեկտեմբեր 13,2021 14:47

«ԱԺ նախագահի հարցում իշխանությունը, բնականաբար, միասնական է։ Որքան էլ ընդդիմությունը փորձի էժան քաղաքական դիվիդենտների հետեւից ընկնել ու տարատեսակ անպատեհ, անհեռանկար նախագծեր բերել, իշխանության դիրքորոշումը դրանից չի փոխվելու»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով «Հայաստան» դաշինքի հեղինակած՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նախագծին, որում որպես հիմնավորումներ են բերված Ալեն Սիմոնյանի կողմից գերիների մասին  հայտարարությունները, կողմնակալ վերաբերմունքը պատգամավորների հանդեպ՝ ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Կարծում եմ՝ շատ ավելի կարեւոր հարցեր ունենք քննարկելու, որոնք անընդհատ դոփում են տեղում այն պատճառով, որ ընդդիմությունն անհասկանալի գործողություններով, շոուներ բեմադրելով է զբաղված։ Այս նախագիծն էլ շոուների շարքից է»,-իր հերթին կարծիք հայտնեց ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը եւ շարունակեց,-«անձամբ ես չեմ պատրաստվում կողմ քվեարկել այդ նախագիծն օրակարգ բերելուն։ Ինչ վերաբերում է իրենց հիմնավորումներին, թե ինչ հայտարարություններ է անում Ալեն Սիմոնյանը, ապա արձանագրենք, որ «Հայաստան» դաշինքի համար գերիների հարցը բացառապես ներքաղաքական շահարկումների հարց է։ Իմ խոսքն ապացուցվում է նրանով, որ դաշինքը հրաժարվել է միջազգային պատվիրակություններում իր մասնակցությունից, ՀՀ շահը ներկայացնելուց»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031