«Հետաքրքիր է՝ այդ նյութի հեղինակը «Հայկական ժամանակն» է, այսինքն՝ ԶԼՄ ոլորտը, թե գործադիր իշխանությունը։ Այսինքն, մեկտեղման լուրջ ռիսկեր կան։ Ինձ համար տեղեկատվության աղբյուրը հասկանալի չէ։ Թե ինչ հետեւություններ պետք է անել, բարդ է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ՀԺ-ի հրապարակած տեղեկությանը, թե Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստվերային հանդիպում է ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
Նա նշեց․ «Եթե նման հանդիպում լիներ, լայն հանրությունը տեղեկացված կլիներ։ Առհասարակ, երբ ԶԼՄ-ն նման գնահատական է հնչեցնում, ելակետը պետք է լինի փաստական հանգամանքը, ոչ թե ֆանտաստիկայի կամ հեքիաթային ժանրի ոլորտը։ Սա որպես կարծիք։ Նման նյութի հասցեատերը մենք չենք։ Առհասարակ, Երեւանի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ գնահատականներում եւ քննադատություն է ներկայացվում, եւ դրական գնահատական»,-նկատեց պատգամավորը։
Հարցին ի պատասխան, թե ցանկություն կա՞ Հայկ Մարությանի հետ հանդիպելու, Արամ Վարդեւանյանը տեղեկացրեց․ «Մի քիչ չեմ պատկերացնում, թե ինչու պետք է հատուկ նման ցանկություն լինի»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ