«Դասավանդիր, Հայաստան»-ի Խորհրդի անդամ և վերջինիս միջազգային գործընկեր «Teach For All» ցանցի համահիմնադիր և գործադիր տնօրեն Վենդի Քոփը Դոհայում տեղի ունեցած Կրթության նորարարության համաշխարհային գագաթնաժողովում (WISE) արժանացել է կրթության ոլորտում 2021 թվականի WISE մրցանակին: Տիկին Քոփը այս մրցանակին արժանացել է «Teach For All»-ի տեսլականի մշակման համար, ըստ որի կրթության ոլորտում փոփոխություններ անելու համար անհրաժեշտ են առաջնորդներ, որոնք իրենց ներուժը օգտագործում են ի օգուտ իրենց համայնքի և հավատում են, որ համայնքները լի են անսահման հնարավորություններով, և այդ հնարավորությունները բացահայտել հնարավոր է միայն երեխաների համար հավասար կրթական հնարավորությունների միջոցով։
Այսօր «Teach For All»-ը հանդիսանում է աշխարհի տարբեր ծայրերում տեղակայված առավել քան 60 կազմակերպություններից կազմված միջազգային ցանց։ 2013 թվականին Լարիսա Հովհաննիսյանը Հայաստանում մեկնարկեց «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի գործունեությունը` այդպիսով միանալով «Teach For All» համաշխարհային ցանցին։
Կրթության ոլորտի WISE մրցանակը իր տեսակի մեջ առաջինն է ողջ աշխարհում` կարևորելով համաշխարհային մասշտաբով կրթական ոլորտի ներդրումները։
«Սա «Teach For All» համայնքի, բոլոր անդամ կազմակերպությունների և անձնակազմի անդամների աշխատանքի արդյունքն է։ Նրանք մեր գաղափարախոսությունը կյանքի կոչել իրենց երկրներում և սկսել մի շարժում, որն այսօր ունի հազարավոր ուսուցիչներ և շրջանավարտներ, որոնք իրենց սրտերն ու հոգիներն են ներդրել ի նպաստ երեխաների առաջնորդության զարգացման»,-ասել է տիկին Քոփը։
Կարդացեք նաև
Փակման արարողության իր ելույթում Վենդի Քոփը կիսվել է երեք հիմնական դասերով, որոնք սերտել էր կրթական անհավասարության դեմ պայքարի իր 21 տարվա պատմություն ունեցող կարիերայի ընթացքում: «Ես եկել եմ այն եզրակացությանը, որ եթե մենք կարողանանք կրթությունը դարձնել ավելի աշակերտակենտրոն, զարգացնել աշակերտների առաջնորդությունն ու նախաձեռնողականությունը և նրանց ընձեռենք մեկը մյուսից սովորելու հնարավորություն, մենք կկարողանանք փոխել աշխարհի հետագիծը»։
Դասավանդի՛ր, Հայաստան