Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ հայ ռազմագերիների եւ Արցախի հիմնահարցի մասին

Դեկտեմբեր 11,2021 21:48

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Դեյվիդ Մաքալիսթերի ղեկավարությամբ պատրաստել է տարեկան զեկույց, որում Սոցիալ-դեմոկրատական խմբակցության առաջարկով ներառվել է նաև հայ ռազմագերիների վերադարձը պահանջող և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված դրույթ:

Նախագծում կոչ է արվել Եվրամիության, նրա անդամ երկրներին, անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարին ակտիվ ներգրավվել՝ գտնելու երկարաժամկետ կարգավորում Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցում և կանխելու տարածաշրջանում հետագա էսկալացիան: Մասնավորապես, կոչ է արվում ճնշում գործադրել Ադրբեջանի և Հայաստանի վրա՝ լուծելու հետպատերազմյան հարցերը, այդ թվում սահմանների դեմարկացիան, և ազատ արձակել մնացած բոլոր ռազմագերիներին:

Նախագծում նշված է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը հակամարտության լուծման համար, ինչը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և հավասար իրավունքների, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման վրա, և հիշեցնում են, որ այն պետք է վերադառնա իր միջնորդական դերակատարությանը:

Նախատեսվում է, որ զեկույցը կընդունվի Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում 2022թ. հունվարին:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031