Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան) և «Անվերջության ժապավեն» (քանդակագործ Դավիթ Բեջանյան) քանդակները պարբերաբար վանդալիզմի են ենթարկվել։
Հնարավոր իրավախախտումները կանխելու նպատակով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը անվտանգության գերժամանակակից համակարգեր կտեղադրի այդ տարածքներում։
Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։
Նշենք, որ քանդակներն ամբողջությամբ վերականգնվել են։
Կարդացեք նաև
Նկարներում վերևից ներքև՝ «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան), «Անվերջության ժապավեն» (Դավիթ Բեջանյան)։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ