Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Էրիկ Զեմմուրը, որը դեմ է ցեղասպանության ժխտումը քրեականացնելուն, որպես թեկնածու իր առաջին արտերկրյա այցով Երևան է ժամանում

Դեկտեմբեր 11,2021 17:05

Դեկտեմբերի 11-14-ը, շաբաթ օրվանից մինչև երեքշաբթի, Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածուներից մեկը կլինի Հայաստանում: Ո՞վ է նա և ինչո՞ւ է գալիս:  Էրիկ Զեմմուրը ֆրանսիացի ծայրահեղ աջակողմյան լրագրող է: Նա որպես պոլեմիստ հայտնի դարձավ 2000-ական թվականներին:

Նա գրել է « Առաջին սեռ»- ը (Premier sexe) գիրքը՝ հասարակության մեջ առնականության անկման մասին, «Ֆրանսիական ինքնասպանություն»- ը ( Suicide français ) գիրքը, որտեղ նա վերականգնում  է մարշալ Պետենի հեղինակությունը, ինչպես նաև «Ֆրանսիական ճակատագիր»- ը (Destin français), որտեղ նա պաշտպանում է ներգաղթողների կողմից Ֆրանսիայի զավթման թեզը:  Իր ռասիզմն ու օտարատյացությունը արդարացնելու համար, նա չի վարանում խեղաթյուրել պատմությունը, հասկացնելով, թե նացիստները մահմեդականների չափ անհանդուրժողական չեն եղել:  Նա պաշտպանում է մարշալ Պետենի ժառանգությունը, որը իբր «փրկել է ֆրանսիացի հրեաներին» ՝ մոռանալով այն փաստը, որ բազմաթիվ հրեաներ զրկվել են ֆրանսիական քաղաքացիությունից՝ համակենտրոնացման ճամբար ուղարկվելու hամար:

Նրա՝ «ցեղերի» մասին տեսությունը դասակարգում է «լավ» կամ «վատ» ներգաղթողներին:  Հայերն իր աչքին ընդունելի են։ Ազնավուրն ու Վերնոյը մեջբերված են իր թեկնածության հայտարարության մեջ, և նա պատերազմի ժամանակ հրապարակավ Հայաստանի կողմը դարձավ:

Բայց ո՞րն է ճշմարտությունը

Ֆրանսիայի կողմից ցեղասպանությունները (այդ թվում նաև հայոց ցեղասպանությունը) ժխտելու քրեականացման օրենքի ընդունման ժամանակ, երբ Էրդողանը սպառնացել էր Ֆրանսիային դիվանագիտական ճնշումներով, Զեմմուրը թրքամետ կեցվածք ընդունեց ՝ քրեականացման մասին օրենքը որակելով «հիշատակման մոլուցք»:  Այսպիսով նա չի՞ մատնանշում «իրենց տառապանքն ու հիշատակը պաշտպանող համայնքներին» և համեմատում այս հիշատակության օրենքը «ինկվիզիցիայի տրամաբանության հետ»՝ դարձնելով ցեղասպանության զոհերին իրենց դահիճների դահիճ:

Ըստ նրա՝ ժխտողականության դեմ պայքարը զուտ ընտրողական նպատակ ունի և «վտանգավոր է խոսքի ազատության» համար:

Այս դեպքում ինչո՞ւ Էրիկ Զեմմուրը, որը դեմ է հայերի, պոնտոսի հույների և ասորիների ցեղասպանության ժխտումը քրեականացնելուն, որպես թեկնածու իր առաջին արտերկրյա այցով Երևան է ժամանում:

Անկասկած ֆրանսահայերի ձայնը ստանալու համար, ինչը շուտով աջակողմյան կուսակցության թեկնածու Վալերի Պեկրեսը կձգտի անել, ով նույնպես ծրագրում է շատ շուտով իր առաջին այցը Հայաստան:

Էրիկ Զեմմուրը Հայաստան չի գալիս հայերի հետ խոսելու համար։

Նա գալիս է որոշ ֆրանսահայերի քվեաթերթիկները հավաքելու համար, որոնք պատերազմից հետո իրենց սեփական զայրույթին են դիմադրում և թեկնածուի ելույթում մխիթարական պատասխան են գտնում ի պատասխան միջազգային հանրությանը բազմաթիվ անգամ ուղղված, անպատասխան մնացած իրենց օգնության կոչին:

Այսպիսով, նա օգտագործում է արևելքի քրիստոնյաներին, որոնց պաշտպանությունը դարձել է աջակողմյան ծայրահեղականների մենաշնորհը: Այն դեպքում, երբ նրանք քրիստոնյաներին օգտագործում են իրենց իսլամոֆոբյան արդարացնելու համար:

Իսկ ի՞նչ օգուտ կբերի Զեմմուրի նախագահութունը:

Հայաստանում Ֆրանսիա մեկնելու վիզա չեն ստանալու: Ֆրանսիայում կարգելվի երեխաներին կոչել իրենց նախնիների անուններով, հայերը կգամվեն իրենց՝ ներգաղթողի կարգավիճակին:

Զեմմուրը գուցե հույս ունի Հայաստանում գտնել իր գաղափարների համակիրներ: Բայց Հայաստանը պատերազմում էր Ադրբեջանի և ոչ մուսուլմանների դեմ: Ադրբեջանը դիվանագիտական և ռազմական աջակցություն է ստացել մի քանի պետություններից: Բոլորը թուրք չէին, բոլորը մահմեդական չէին: Արցախը տարածք է, և որպես այդպիսին, այս հակամարտությունը քաղաքական էր, ոչ թե կրոնական:

Հայաստանը գոյատևելու համար իրեն անհրաժեշտ օգնությունը չի կարող ստանալ Ֆրանսիայից, որի նախագահը Փարիզում Ադրբեջանի փաստաբանի ընկերն է: Մենք զարմանում ենք, որ նախագահական ընտրությունների երկու թեկնածուներ, որոնք ի դեպ, դեմ են ներգաղթողների ընդունելությանը, արտերկրում իրենց նախընտրական առաջին այցով գալիս են Հայաստան, այն դեպքում, երբ հազարավոր հայեր ամեն տարի վիզա են խնդրում Ֆրանսիա գնալու համար:

Էրիկ Զեմմուրը երկու անգան դատապարտվել է ռասայական խտրականություն հրահրելու և մուսուլմանների նկատմամբ կրոնական ատելություն տարածելու համար, և ներկայումս դատվում է ևս երկու նմանատիպ դատավարություններով:

Այս բոլոր պատճառներով, մենք՝ հայաստանաբնակ ֆրանսիացիներս, ֆրանսահայերս և ֆրանսախոս հայերս, հրաժարվում ենք տեսնել Զեմմուրին յուրացնել այն ցավերը, որ ապրեցինք անցած տարի այս երկրում՝ Հայաստանում, որը մեր հայրենի երկիրն է՝ իր անձնական հավակնություններին  ծառայելու:

Էլոդի Գավրիլոֆ                               ‘’EHESS’’-համալսարանի ասպիրանտ, ուսուցիչ

Էտիենետ Պերոտան                         ուսուցիչ

Մորգան Շաղվե                                արհմիութենական, Համերաշխության անդամ

Մարիաննա Եղիազարյան               իրավաբան

Ինես Ջերրուդ                                    ուսուցիչ

Շիրին Էրդեկիան                               կապի պատասխանատու

Գաբրիել Ուզունիան                         լրագրող

Աննա Մովիյո                                      Ֆրանսիական դեսպանատան մշակութային գծով նախկին պատասխանատու

Անտուան Հակոբիան                        ատամնաբույժ

Էլլեն Մատեո                                     ուսուցիչ

Մաթյո Տուրբիյոն                              ուսուցիչ

Մերի Քալաշյան                                ուսուցիչ

Աննա Հովհաննիսյան                       ուսուցիչ

Զադիգ Տիսեղան                               քաղաքագիտության գիտաշխատող

Վալենտին Մահու-Հեքինյան         մարդասիրական կազմակերպության անդամ

Փեթի Տանիելյան                              լուսանկարիչ

Էլոդի Մաղիանի                                կապի պատասխանատու

Ագնէս Օհանիան                               ուսուցիչ

Գևորգ Ժորժ                                       գինեգործ

Գոհար Զորիկիան                             դաշնակահար, ուսուցիչ

Մայդա Շավակ                                  արտիստ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031