Դեկտեմբերի 5-ին Վանաձորի խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների արդյունքում 2 մանդատ է ստանում նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունը։
Կուսակցության ավագանու անդամ Արմեն Այվազյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ընտրական գործընթացի ընթացքում որեւէ խախտում չեն արձանագրել. «Էական կամ լուրջ խախտումներ չենք նկատել, ամեն դեպքում մեր կուսակցությունը չի արձանագրել ու բողոքներ չենք արձանագրել»,-ասաց Արմեն Այվազյանն ու տեղեկացրեց, դեռեւս որեւէ կուսակցության կամ դաշինքի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ քննարկում չեն ունեցել. «Այս պահին որեւէ առաջարկ, քննարկում չենք ունեցել եւ ներկա պահին չենք էլ պատրաստվում մենք որեւէ առաջարկով հանդես գալ»:
Իսկ այն հարցին, թե կա՞ն ուժեր, որոնց հետ կտրականապես դեմ են կոալիցիա կազմել, Այվազյանն ասաց. «Այս պահին դեռ հստակ որոշում չունենք, մինչեւ կուսակցության խորհրդում քննարկվի։ Բացի այդ դեռ մանդատներն էլ չի բաշխված, փոփոխություններ կարող են լինել, քանի որ վերջնական հաստատումը ԿԸՀ-ի կողմից չունենք»,-եզրափակեց կուսակցության ներկայացուցիչը։
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ