Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենիսի համայնքի ղեկավարի թեկնածուի կինը ընտրակաշա՞ռք է առաջարկել

Դեկտեմբեր 11,2021 12:45
vardenis

Aravot.am-ի տեղեկություններով,  քաղաքացի Գայանե Մուրադյանը դեկտեմբերի 7-ին ոստիկանություն հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 4-ի երեկոյան իրենց տուն են եկել Վարդենիս քաղաքի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ահարոն  Խաչատրյանի կինը՝ է․ Խ․-ն եւ քրոջ դուստրը՝ Ա․ Գ-ն, իբր  իր զինվոր որդուն տեսակցելու նպատակով։ Է․Խ․-ն, գրպանից հանելով 3 հատ քսան հազար թղթադրամ, դրել է սեղանին։

Թեկնածուի կինը Գայանե Մուրադյանին ասել է, որ նշված գումարը չհասկանան որպես ընտրակաշառք, գումարը  իր զինվոր որդու համար է։ Գայանե Մուրադյանը հասկանալով, որ  դա ընտրակաշառք է, որպեսզի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին իրենք ընտանիքով քվեարկեն «Ահարոն Խաչատրյան» դաշինքի օգտին՝ նշված 60 հազար դրամը վերադարձրել է նրանց եւ իր տնից դուրս հրավիրել:

Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:

Ի դեպ, «Հրապարակ» օրաթերթում այս փաստի մասին հետեւյալ մեկնաբանությունը կա, թե Ահարոն Խաչատրյանի տան բանվորի մորը ցուցմունք են գրել տվել: Բանվորը զինծառայող է, որն առողջական խնդիր է ունեցել: «Էդ երեխեն Ահարոնի տանն աշխատել է, զինծառայող է հիմա, առողջական խնդիր է ունեցել, վիրահատել են: Ահարոնի կինը գնում ա իրանց տուն, ասում ա՝ երեխի համար մենք էլ վեշ դնենք, որ գնում եք հիվանդանոց: Հիմա սա ուզում են սարքեն, թե իբր ընտրակաշառք ա առաջարկել: Էդ տղու մորն ասել են՝ արի գրի, գրել ա, հետո արդեն որ ջոկել ա, ոնց ա եղել, գնացել, ցուցմունքը փոխել ա, գրել ա, որ իրականությունն այլ է»,- պատմում են Վարդենիսում:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031