Իսրայել-Ադրբեջան երկկողմ հարաբերություններում մշտապես առանցքային նշանակություն են ունեցել դիվանագիտական հարաբերությունները, որոնք եւս մեծամասամբ առնչվում են ռազմական ոլորտին:
Այս առումով կարեւորագույն գործոն են ԱՄՆ-ում իսրայելական ազդեցիկ համայնքը եւ լոբբիստական կազմակերպությունները, որոնք գործում են նաեւ ի նպաստ Ադրբեջանի՝ հակակշռելով ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կառույցներին: Հենց Իսրայելի հետ դաշնակցային հարաբերությունների խորացման շնորհիվ հաջողվեց թուլացնել հայ համայնքի ջանքերով ԱՄՆ Կոնգրեսում առաջարկված հակաադրբեջանական բազմաթիվ օրինագծեր:
Թերեւս, ամենավառ օրինակներից ԱՄՆ նախագահի կողմից 907-րդ բանաձեւի ամենամյա շրջանցման հնարավորությունն էր հօգուտ Ադրբեջանի: Այսինքն ստացվում է, որ ԱՄՆ-ում հայկական լոբբիի դեմ գործում է իսրայելա-ադրբեջանական լոբբին: Իսրայելա-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների, հատկապես` վերջին շրջանի զարգացումների ուսումնասիրությունը թույլ է տալիս առավել խոր պատկերացում ունենալ տարածաշրջանային իրողությունների մասին:
Պատահական չէ, որ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Իսրայելը շարունակում էր զենք մատակարարել Ադրբեջանին` Արցախի դեմ կիրառելու համար: Ընդ որում` Ադրբեջանն Իսրայելից ոչ միայն ռազմամթերքի օժանդակություն էր ստանում, այլ նաեւ «Մոսադի» հետախուզական ծառայությունների աջակցությունը: Բնականաբար, դա առաջնահերթորեն ուղղված էր Իրանի դեմ, եւ դա լավ հասկանում են պաշտոնական Թեհրանում: Ուստի Իրանի կոշտ դիրքորոշումն այս մասով հասկանալի է ու տրամաբանական:
Կարդացեք նաև
Մարիամ ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում