Հայաստանի «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիները 2022-ի հունվարի մեկից 1 խորանարդ ջրի դիմաց նախկին 180 դրամի փոխարեն 200 դրամ կվճարեն: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը չի տարածվի միայն սոցիալապես անապահով խավի վրա:
Հանրային հարթակներում ու սոցիալական ցանցերում մարդիկ բողոքում, սրտնեղում ու սրամտում են, թե ջրի գինը վաղուց էլ ջրի գին չունի: 2018-ի քաղաքական վերադասավորումների ժամանակ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած մեր հայրենակիցները հիշում են՝ ինչպես էր 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Փաշինյանը խոսք տալիս, որ մինչեւ 2024-ը ջրի սակագինը չի փոխվելու:
Փաստ է նաեւ, որ Փաշինյանի՝ իշխանության գալուց ի վեր ոչ միայն ջուրը, այլ նաեւ էլեկտրաէներգիան, գազն ու կենսական նշանակության պարենային մի շարք ապրանքներ են թանկացել: Ընդդիմադիր եղած ժամանակ, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը հեգնում էր ՀՀԿ-ական այն պատգամավորներին, որ ասում էին, թե աղքատները մսի փոխարեն կարտոֆիլ ուտելու մասին պետք է մտածեն: «Միսը թանկացել է, սոխ ու սխտոր կերեք»,- ԱԺ ամբիոնից հեգնում էր նա: Եթե ընդդիմադիր Փաշինյանի տրամաբանությամբ շարժվենք, ապա իշխանությունը վաղը, մյուս օրը ջրի սակագնից դժգոհող քաղաքացիներին կարող է խորհուրդ տալ, թե «ի՞նչ է եղել որ, ջուրը թանկացել է, անձրեւաջրով յոլա գնացեք»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում