Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն այս իրավիճակում է հայտնվել մի օր առանց թիկնապահների արթնանալու՝ մեկ մարդու անհաղթահարելի վախի պատճառով․ «168 ժամ»

Դեկտեմբեր 11,2021 09:50

Նիկոլ Փաշինյանն իրեն անվտանգ չի զգում երկրում, որը ղեկավարում է։ Դա պետության թուլության ամենացայտուն վկայությունն է, որը միևնույն ժամանակ խորացնում է քաղաքացիների տագնապներն ու վախերը։

Նիկոլ Փաշինյանը երկիրը համակել է սեփական վախերով ու տագնապներով։

Հայաստանը վերածվել է վախեցած, խեղճացած պետության, որին, ի տարբերություն դրա վախեցած ղեկավարի, որևէ թիկնապահ չի պաշտպանում ու որևէ դիպուկահար չի հսկում։

Իրավիճակի հակասականությունն այն է, որ սեփական քաղաքացիներից հարյուր թիկնապահով պաշտպանվողն ի պաշտոնե պետք է պաշտպանի Հայաստանի շահերը բոլոր նրանցից, ում ո՛չ հարյուր, ո՛չ էլ հազար թիկնապահով չի կարող վախեցնել։

Իսկ ողբերգությունն այն է, որ Հայաստանն այս իրավիճակում է հայտնվել մի օր առանց թիկնապահների արթնանալու՝ մեկ մարդու անհաղթահարելի վախի պատճառով։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝  «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031