Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օրենքի 50 նրբերանգները

Դեկտեմբեր 11,2021 10:00
orenq

Պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու համար գլխավոր դատախազը պետք է գա խորհրդարան եւ ստանա Ազգային ժողովի համաձայնությունը: Այդ նորմը կա թե՛ Հայաստանի եւ թե՛ մի քանի տասնյակ այլ երկրների օրենսդրություններում:

Ո՞րն է դրա իմաստը. պարզ է՝ չխոչընդոտել օրենսդիրների քաղաքական գործունեությանը, որովհետեւ գործադիր իշխանության մոտ միշտ կարող է գայթակղություն առաջանալ՝ քրեական գործերի միջոցով սահմանափակել ընդդիմախոսների ազատությունը:

Հետեւաբար, պատգամավորին ազատազրկելը պետք է լինի բարդ, խորհրդարանական քննարկում պահանջող գործընթաց: Այդ տարրական, տարընթերցումներ չենթադրող դրույթի մասին գիտեն (համենայնդեպս, պիտի իմանան) ավագ դպրոցի աշակերտները: Քիչ հավանական է, որ այդ իրավական նորմը հայտնի չլիներ դատախազության աշխատակիցներին եւ դատավորներին: Նույնիսկ մի փոքր զարմանալի է, որ նման խնդրով անհրաժեշտություն կար ստանալու Սահմանադրական դատարանի մեկնաբանությունը: Նույն հաջողությամբ պատգամավորները կարող են ՍԴ-ին հարցնել՝ կարելի՞ է արդյոք նույն հանցագործության համար քաղաքացուն դատապարտել երկու անգամ, կամ՝ արդյո՞ք Հայաստանում գործում է անմեղության կանխավարկածը:

Իհարկե, չէր բացառվում, որ պատգամավորների անձեռնմխելիության նման պարզ, իրավական նրբություններից զուրկ հարցում ՍԴ-ն ինչ-որ խուճուճ ձեւակերպում կտար: Բայց այդպես, բարեբախտաբար, չեղավ:

Իշխանության երկրպագուներն, իհարկե, կասեն՝ «նրանք հանցագործ են, եւ պետք է նստեն»: Բայց, մի կողմ դնելով նույն անմեղության կանխավարկածը, թույլ տվեք հիշեցնել, թե ինչպես են մեր իրավապահները վերաբերվում, մասնավորապես, ընտրական հանցագործություններին: Հիշո՞ւմ եք՝ երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարում էր, որ կառավարությունը պետք է հրաժարական տա, շատ արագ «պարզվեց», որ ԲՀԿ-ն ընտրությունների ժամանակ ընտրակաշառք էր բաժանում, իսկ Ծառուկյանը հարկերը չէր վճարում: Ի՞նչ եղան այդ մեղադրանքները: Դրանք հօդս ցնդեցին, որովհետեւ ԲՀԿ առաջնորդն այլեւս Փաշինյանի հրաժարականը չի պահանջում: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ քրեական մեղադրանքների, ինչպես նաեւ իրավապահների մասին: Նրանց, ինչպես 2018-ից առաջ, «վերեւից» են թելադրում՝ ում «փակել», ում՝ ոչ:

Իսկ մյուս կողմից՝ վարչական ռեսուրսն օգտագործելու մասին իշխանության մեղադրանքներն այս ՏԻՄ ընտրություններից հետո այնքան էլ համոզիչ չեն հնչում: Այն մարդիկ, որոնք «աշխատում էին» ՀՀԿ-ի համար, հիմա նույնն անում են «ՔՊ»-ի համար: Ինչպես ասում էր Մուսոլինին՝ «մեր ընկերներին եւ բարեկամներին թույլ է տրվում ամեն ինչ, օրենքները մեր հակառակորդների համար են»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մարդն ինչքան խելոք է, այնքան լավ է հասկանում, թե ինչքան շատ բան չգիտի եւ ակնհայտ բանում էլ կասկածում է’ այնքան շատ նրբերանգներ է տեսնում, իսկ ոչ այնքան խելոքները տարբերում են միայն սեւը սպիտակից եւ ոչ մի բանում չեն կասկածում: Երբ նայում ես մարդկային հոգու կամ բնության դրախտային գեղեցկությանը, ակամայից հավատում ես Արարչին, հավատում, որ գեղեցիկը կփրկի աշխարհը, այսօր գեղեցիկ եւ տգեղ հոգիների կռիվ է, առողջացնենք հիվանդ հոգիները, գեղեցկացնենք տգեղ հոգիները, գեղեցիկ հոգին’ սիրով լի հոգին է, մենք որպես արարչագործ ժողովուրդ պարտական ենք Արարչի զինվորը դառնալ այսօրվա հոգեւոր կռվում եւ ոչ միայն պաշտպանենք սերն ու գեղեցիկը, այլեւ պարտադրենք սերն ու գեղեցիկը եւ առողջացնենք մարդկության հիվանդ հոգիները: Սկսենք մեր ժողովրդի ազգային հիվանդանոցի հիվանդներից, միգուցե մենք էլ մեր լորդերի պալատը ստեղծենք, անվանենք այն Հայ դատ, որտեղ հավաքագրենք մեր ազգի արարչագործ սերուցքը’ հեչ անպայման չի, որ այն սկզբնական շրջանում լինի պետական կառույց:

  2. Ruben says:

    Մուսոլինին ինձ ինչ-որ մեկի մասին է հիշեցնում.
    Բայց սա արդեն ոչ մի իմաստ չունի։
    ՀՀ-ում մնացածները թող մտածեն.
    http://www.ditord.am/384

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031