«Համո Սահյան պոեզիայի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից դեկտեմբերի 8-ին «Համո Սահյան» ոսկե մեդալով է պարգեւատրվել ԱՄՆ Լոս Անջելեսում բնակվող՝ ճանաչված հաղորդավարուհի, ասմունքող, տասնյակ բարեկրթական միջոցառումների նախաձեռնող Նունե Ավետիսյանը:
Բանաստեղծի որդին, պոեզիայի կենտրոնի նախագահ Նաիրի Սահյանն «Առավոտին» երեկ տեղեկացրեց, որ նշանավոր հայուհին այս պարգեւին է արժանացել հայ արվեստին մատուցած զգալի ծառայության համար, Սահյանի պոեզիայի տարածման, պրոպագանդման համար:
Կարդացեք նաև
Հիշեցնեմ, որ ոսկե մեդալին մինչ այդ արժանացել են ԱՄՆ-ում բնակվող երաժիշտ Ռազմիկ Մանսուրյանը, երգիչ Հարութ Փամբուկչյանը, Ֆրանսիայում բնակվող ասմունքող Մարինե Հովհաննիսյանը, Մարսելի հայ մշակույթի նախագահ Կամո Հովսեփյանը, երեւանաբնակ ռադիոհաղորդավարուհի Անահիտ Նավասարդյանը…
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.12.2021