Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դատապարտյալների հիվանդանոցում» COVID-19-ից դատապարտյալ է մահացել

Դեկտեմբեր 10,2021 23:40

Կորոնավիրուսով պայմանավորված 01.01.2021թ-ից 10.12.2021թ-ը ներառյալ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման ինֆեկցիոն բաժանմունքում հետազոտվել և բուժում է ստացել 141 դատապարտյալ և կալանավորված անձ։ 10.12.2021թ. դրությամբ բուժման գործընթացում է գտնվել 42 անձ։ Տեղեկացնում ենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում այսօր գրանցվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1967 թվականին ծնված Ա.Հ-ի կենսաբանական մահը։ Դատապարտյալի մոտ սույն թվականի նոյեմբերի 11-ին ախտորոշվել էր COVID-19, նույն օրը վերջինս տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոց: Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փարձաքննություն:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031