Երկիրը ներկայացնող անձը մեկ օրում մասնակցում է իրար տրամագծորեն հակասող օրակարգեր ունեցող երկու միջազգային գագաթնաժողովի (միայն այս կոնտրաստը խոսում է արկածախնդիր արտաքին քաղաքականության մասին, ու թող ոչ ոք սա չներկայացնի որպես «փոխլրացման» կամ «և՛, և՛»֊ի օրինակ, առնվազն Պուտինի ծիծաղը կշարժեք)։
Դեռ մի կողմ դնենք, որ երկրորդ` մեզ ոչինչ չտվող ժողովրդավարության համաժողովին մասնակցությունը ակնհայտ հակառուսական, հակաիրանական, հակաչինական ազդակներ է պարունակում։
Երկու դեպքում էլ, հաշվի առնելով դրանց օրակարգերն ու մասնակիցների շրջանակը, կարող էր բարձրաձայնել Հայաստանի և Արցախի համար կարևորություն ներկայացնող հարցեր, բայց
– Արցախից առհասարակ չխոսեց
Կարդացեք նաև
– չարձագանքեց Ադրբեջանի ԵԱՏՄ հրավերին
– կրկին խոսեց բացառապես «ժողովրդավարության բաստիոնից»
– «հանուն ժողովրդավարության» համաժողովին նույնիսկ չանդրադարձավ մարդու իրավունքների և ժողովրդավարության նկատմամբ Ադրբեջանի ու Թուրքիայի ոտնձգություններին։
– չխոսեց գերիներից
– ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ չանդրադարձավ նույն պահին Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքին, որի արդյունքում ունեցանք զոհ և 8 վիրավոր(առավել ևս, որ դա Նազարբաևին հակադարձելու ճիշտ պատճառ էր)։
– չխոսեց ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգություններից։
– չխոսեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված ադրբեջանական սպառնալիքներից…
Այս մարդը ի վիճակի չէ/մտադիր չէ պաշտպանել Հայաստանի շահը միջազգային ասպարեզում
Նա երեք տարի է, ինչ զբաղված է «ժողովրդավարության բաստիոնի» ռաբիզ երգը տարբեր առիթներով, կոտրված անգլերենով ու քայքայված ռուսերենով երգելով
Նա մեզ ներքաշում է նոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, որտեղից, վախենամ, այլևս որպես պետություն չենք կարողանալու դուրս գալ։
Դերենիկ Խաչատրյան
Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով փորձագետ, “Լույս” հիմնադրամ