Լրահոս
Օրվա լրահոսը

Ատելության խոսքը, արժանապատվության դեմ ուղղված և խոսքի ազատությանը հակադրվող ցանկացած խոսք դատապարտելի է. Արման Թաթոյան

Դեկտեմբեր 10,2021 22:35

Խիստ մտահոգիչ են ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածը (ծանր վիրավորանքը) և դրա կիրառության պրակտիկան: Այս հոդվածի հարցով դեռ հոկտեմբերին եմ դիմել Սահմանադրական դատարան:

Այն լի է անորոշ ձևակերպումներով, զուրկ է իրավական կոնկրետությունից, ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով, Կառավարության պաշտոնական ներկայացուցչի ու ԱԺ-ում ելույթների՝ պրակտիկայի վրա ամեն ինչ դնող մտահոգիչ դիրքորոշումներով:

Այս հոդվածը պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին քաղաքացիներից անթույլատրելի պաշտպանության տակ առնող հոդված է՝ այլ անընդունելի հարցերի թվում:

Հոդվածի կիրառության պրակտիկան ավելի է ամրապնդում մտահոգությունները:

Սրանով հանդերձ, նշել եմ ու հիմա էլ նշում, որ ատելության խոսքը, արժանապատվության դեմ ուղղված և խոսքի ազատությանը հակադրվող ցանկացած խոսք դատապարտելի է, նման արատավոր երևույթները չպետք է տեղ ունենան մեր հասարակությունում և վերջ:

Բայց այս զգայուն հարցերը պահանջում են այլ մոտեցումներ:

Ստորև այս հարցով ՍԴ դիմելու Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունն է՝ մանրամասներով:

Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031