Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը Դուբայում ընթացող շախմատի աշխարհի թագի համար մրցամարտի 11-րդ տուրում սեւ խաղաքարերով պարտության մատնեց Ռուսաստանը ներկայացնող Յան Նեպոմնյաշչիին:
Մրցամարտի ընդհանուր հաշիվը դարձավ 7,5:3,5, ինչը նշանակում է, որ Կարլսենը մրցակցի համար դարձավ այլեւս անհասանելի եւ ժամանակից շուտ պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ