«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանը եւ փաստաբան Արա Ղարագյոզյանը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ զարմանք արտահայտեցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ մարտի 1-ով ներգրավված դատախազները դառնում են վերաքննիչ դատարանի դատավորներ, թե ո՞ր արժանիքի համար են նախկինում խոշտանգումներ իրականացրած, կասկածյալի, մեղադրյալի, պոտենցիալ դատապարտյալի կարգավիճակում մարդիկ շարունակում աշխատել, ստանալ ուսադիրներ, ոչ պակաս բարձր պաշտոններ:
Նրանք անթույլատրելի են համարում նաեւ, որ մասնավորապես իրավական համակարգում եւ ուժային կառույցներում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք են աշխատանքից ազատվում՝ պատերազմի ժամանակ ԱԱԾ տնօրեն է ազատվում, կադրային լուրջ փոփոխություններ են կատարվում եւ հանրությունը որեւէ բացատրություն չի ստանում: «Բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ են հեռացվում աշխատանքից եւ մենք որեւէ բացատրություն չենք ստանում, թե ինչի համար: Եթե մարդը լավ էր աշխատում, ինչի հանեցիք, եթե վատ էր աշխատում, ինչպես է ստացվում, որ հետագայում ոչ պակաս բարձր պաշտոններ է զբաղեցնում: Չկա տրամաբանություն:
Ու նորից պիտի դիմեմ հանրությանը: Դուք եք Հայաստանի Հանրապետության կարեւորագույն բաղադրիչ մասը: ՀՀ քաղաքացին իրավունք ունի, նաեւ պարտավոր է գործունեություն իրականացնել եւ ցանկացած իշխանությունից, ու կապ չունի, թե ում մասին է խոսքը, բացարձակ էական չէ ազգանունը, կուսակցության անվանումը, երկիրը պահելու համար բացատրություն պահանջել: Բոլորս միասին պիտի պահանջենք, որպեսզի մեզ ներկայացվի աշխատանքի նշանակվելու եւ աշխատանքից ազատվելու պատճառը»,- ասաց Նինա Կարապետյանցը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ