Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Մխիթար Զաքարյանի մեղադրանքի հիմքում եղած վիճահարույց հողատարածքը նվիրվել է Մեղրի համայնքին

Դեկտեմբեր 10,2021 20:30

Պատգամավոր ընտրված անձինք չեն կարող լինել անազատության մեջ՝ ՀՀ Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո դեկտեմբերի 10-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանը։

Մխիթար Զաքարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) այն բանի համար, որ նա, 2016թ. սեպտեմբերի 23-ից զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները եւ կատարել պաշտոնական կեղծիք։ Մասնավորապես, Զաքարյանն ու նրա երկու գործընկերները մեղադրվում են օտարումն արգելված, Մեղրի համայնքի գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված հողատարածքը Մեղրի համայնքի բնակիչ Ռոլանդ Գեւորգյանին օտարելու մեջ, ինչի արդյունքում պետության եւ համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետեւանքներ։

Հետաքրքիր է, որ  վերջերս Ռոլանդ Գեւորգյանը վիճահարույց տարածքը նվիրել է Մեղրի համայնքին։  Մեղրի համայնքի ավագանին նոյեմբերի 18-ի նիստում ընդունել է նվիրատվությունը։ «Տալ  համաձայնություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Ռոլանդ Գեւորգյանի սեփականությունը հանդիսացող 0,4388հա (կադաստրային ծածկագիր 09-005-0750-0027) հողամասի եւ դրա վրա կառուցված շինությունների (այսուհետ` գույք) նվիրատվությանը Մեղրի համայնքին»,-նշված է որոշման մեջ։

Ի դեպ, դեկտեմբերի 7-ին  ինքնաբացարկ է տվել Զաքարյանի գործով դատավոր, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանը։ Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել էր մեղադրող կողմը, քանի որ  ըստ  դատախազության ստացված օպերատիվ տվյալների, Նապոլեոն Օհանյանը ընկերական հարաբերություններ ունի Մխիթար Զաքարյանի հետ։

Ըստ կուլիսներում շրջանառվող տեղեկությունների, Նապոլեոն Օհանյանը մտադիր է եղել փոխելու Մխիթար Զաքարյանի խափանման միջոցը, քանի որ կալանքի մեջ գտնվելու հիմքեր այլեւս չկային։ Սա էլ պատճառ է դարձել դատավորին ինքնաբացարկ ներկայացնելուն։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031