Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու գործով նախաքննությունն ավարտվել է

Դեկտեմբեր 10,2021 19:11

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Նորաշեն գյուղի 66-ամյա բնակչի կողմից համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 66-ամյա տղամարդը և համագյուղացին, ոռոգման ջրի հարցի շուրջ ունեցած տարաձայնությունները պարզաբանելու նպատակով, 2021թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հիշյալ տղամարդու ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Քաղցրաշեն գյուղ:

Նորաշեն-Քաղցրաշեն ավտոճանապարհին նշված հարցի շուրջ նրանց միջև վիճաբանություն է առաջացել, որի  ընթացքում 66-ամյա տղամարդը, կանգնեցնելով մեքենան, համագյուղացուն պարտադրել է դուրս գալ սրահից և նրան կյանքից զրկելու դիտավորությամբ՝ իր մոտ եղած դանակով հարձակվել և փորձել է անկանոն հարվածներ հասցնել: Վերջինս պաշտպանվել է դանակի հարվածներից, սակայն դրանցից մեկը վնասել է նրա ձեռքը: Այնուհետև 66-ամյա տղամարդն իր մոտ եղած պոլիէթիլենային տարայով բենզինը լցրել է համագյուղացու վրա և հրկիզել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ համագյուղացուն հաջողվել է հագուստը հանել և հանգցնել բռնկված կրակը: Դրանից հետո համագյուղացին հարձակվել է 66-ամյա տղամարդու վրա, դիտավորությամբ ձեռքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 66-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ  հոդվածի  1-ին  մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Վերջինիս համագյուղացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ  հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031