Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նազարբաևը հնարավոր է համարել Ադրբեջանին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալը

Դեկտեմբեր 10,2021 17:39

Ղազախստանի առաջին նախագահ, «ազգի հայր» Նուրսուլթան Նազարբաևը հնարավոր է համարում Ադրբեջանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը՝ դիտորդ երկրի կարգավիճակով:

«Հնարավոր եմ համարում բանակցություններ անցկացնել Ադրբեջանի Հանրապետության հետ, որպեսզի նրանք նույնպես դառնան դիտորդ: Ուզբեկստանի օրինակը, կարծում եմ, պետք է ոգևորի, Ուզբեկստանի Հանրապետությունը դրանից շատ բան է շահել»,- ասել է Նազարբաևը Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին:

Հիշեցնենք, ԵԱՏՄ անդամ երկրներ են Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Բելառուսը և Ռուսաստանը: Իրանը ԵԱՏՄ-ին միանալու գործընթաց 2020թ. սկսել է Իրանը, գործընթացը կավարտվի 2022թ.:

ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ունեն Մոլդովան, Ուզբեկստանը, Կուբան:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031