Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում իշխանություններին՝ քննության առնել Թաթուլ Հակոբյանի հայտարարությունը հաշվեհարդարի սպառնալիքների մասին. հայտարարություն

Դեկտեմբեր 10,2021 17:07

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիներս և կազմակերպությունները, խստորեն դատապարտում ենք լրագրող, հետազոտող, «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ» հիմնադրամի ղեկավար Թաթուլ Հակոբյանի և նրա գործունեության դեմ վերջերս ծավալվող ատելության և սպառնալիքի արշավը։

Անձի ազատ խոսքի և կարծիքի արտահայտումը, արժանապատվության հանդեպ հարգանքը, լրագրողի օրինական գործունեության անձեռնմխելիությունը ժողովրդավարության հիմնասյուներից են։ Անձի այդ և այլ իրավունքների պաշտպանությունն ամրագրված է ՀՀ Սահմանադրության մեջ և օրենքներում, ուստի պետությունը պարտավոր է ապահովել այդ իրավունքների պատշաճ իրացումը և դրանց պաշտպանությունը։ Կարծիքների, գաղափարների արտահայտումը, բանավեճն ու խնդիրների լուծումների որոնումները որևէ կերպ չպետք է խոչընդոտվեն բռնությամբ, ատելության խոսքով, հաշվեհարդարի սպառնալիքով կամ այլ անօրինական գործողությամբ: Բացի այդ, հանրային բանավեճի խոչընդոտումը կամ խափանումը բռնությամբ կամ բռնության սպառնալիքով չի լուծում բանավեճի առարկա խնդիրները:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ օրենքով սահմանված կարգով, քննության առնել լրագրող, հասարակական գործիչ Թաթուլ Հակոբյանի հայտարարությունը հաշվեհարդարի սպառնալիքների մասին, բացահայտել և օրենքի շրջանակում պատասխանատվության ենթարկել այդ արշավի կազմակերպիչներին ու իրականացնողներին։

Հայտարարությունը բաց է միանալու համար։

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Կանանց աջակցման կենտրոն
Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն
«Հոդված 3» ակումբ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Հանրային լրագրության ակումբ
Կանանց ռեսուրսային կենտրոն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ
Հետաքննող լրագրողներ ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Ալիք Մեդիա Հայաստան
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
Խաղաղության երկխոսություն ՀԿ
Քաղաքականության հետազոտական կենտրոն
Լևոն Բարսեղյան
Դավիթ Մելիք-Նուբարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031