Մամուլում տեղեկություններ կան, որ Իրանը, Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություններ են ձեռք բերել Սեւ ծովից Պարսից ծոց երկաթուղային, ավտոմոբիլային Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության հետ կապված:
Aravot.am-ը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին հարցրեց՝ Հայաստանը ի՞նչ քայլեր է ձեռնարկում՝ այսպես ասած գծից դուրս չհայտնվելու համար: Նա պատասխանեց. «Այդ տեղեկատվությունը, որքանով տեղյակ եմ, հաստատված չէ, հետեւաբար չհաստատված տեղեկատվությանն արձագանքելը ժամանակի վատնում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ