Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը վստահ եւ ամուր կարող է բանակցել, անհրաժեշտություն չունի, որպեսզի թիկունքից դիմադրություն ցույց տվողներ լինեն». Մարիա Կարապետյան

Դեկտեմբեր 10,2021 16:41

«Նախորդ իշխանությունները ունե՞ն մեղքի բաժին այդ ռազմական դիսբալանսի մեջ»,- այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը այս հարցն ուղղել էր ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին:

Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ի պատասխան՝ հիշեցրեց, թե այս իշխանությունների օրոք ինչ սպառազինություն են ձեռք բերել՝ ՍՈՒ-եր, հրթիռներ, դրոններ, որոնց գնման հետ կապված քրգործեր կան: Բացի այդ, 2020-ին Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական բանակը ամենամարտունակ բանակն է տարածաշրջանում. «Ամենամեծ ռեֆորմները, որոնք իրականացրել եք դուք իշխանափոխությունից հետո՝ սննդի ռեֆորմը, սպառազինության ձեռքբերումը մեծամասամբ, եթե չասեմ ամբողջովին մեր իշխանության օրոք կնքված պայմանագրերի, հաստատված հայեցակարգերի արդյունքն էր, որոշ դեպքերում՝ սննդի գնման, նյութական ապահովման պայմանագրերը նույնիսկ կնքված էին մեր իշխանության օրոք»:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի օրակարգում «Հայաստան» խմբակցության ներկայացրած սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին ԱԺ հայտարարության նախագիծն էր: Աղաջանյանն ասաց, որ ՔՊ-ի դիրքորոշումը նույնն է, մերժում են նախագծի ընդունումը:

ՔՊ խմբակցության պատգամավոր, հարակից զեկուցող Մարիա Կարապետյանն ասաց, թե բանակցությունների գնալու համար Փաշինյանին ԱԺ-ի կողմից հավելյալ հայտարարություն պետք չէ, պետք է մանդատ, որը նա ստացել է. «Վստահ եւ ամուր կարող է բանակցել եւ անհրաժեշտություն չունի, որպեսզի թիկունքից, իր հետեւից այսպես ասած դիմադրություն ցույց տվողներ լինեն: Այդ տրամաբանությունը արտաքին հարաբերություների ես նախկինում տեսել եմ, որ Հայաստանում եղել է: Այսինքն, ի՞նչ իրավիճակ եք ուզում լինի, որ բանակցողն ասի՝ ես շատ եմ ուզում, ա՛յ իրենք չե՞ն թողնում: Այդ իրավիճակը, որը նախկինում եղել է, շատ տհաճ է: Բանակցողը պետք է կարողանա ասի՝ այ սա է իմ օրակարգը, իմ շահը եւ սա կստորագրեմ, որովետեւ դա է իմ մանդատը եւ սա չեմ ստորագրի, որովհետեւ սա չի բխում իմ երկրի շահից: Չեմ կարծում, որ հավելյալ թիկունքից պետք է իր վրա հոխորտանք լինի, որպեսզի իր բանակցային դիրքերը ամուր լինեն՝ արտաքին մարտահրավերներին դիմակայելու առումով»:

Արմեն Ռուստամյան

Արմեն Ռուստամյանը արձագանքեց՝ հոխորտանք չի, հայտարարություն է: Մարիա Կարապետյանն էլ ցույց տվեց «հոխորտանքի» տեղը. «Հոխորտանք է: Գրել եք՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվում են խիստ մտահոգիչ հայտարարություններ, որոնք չեն բխում միջազգային իրավունքից, հայ ժողովրդի կամքն արտահայտող ՀՀ սահմանադրությունից… Հիմնավորման մեջ է ու դա ձեր մղումներն է բացահայտում»:

Ռուստամյանը ծիծաղեց. «Որտեղ Նիկոլ Փաշինյանի անունը կա, ուրեմն հոխորտա՞նք է»:

ՔՊ-ակաները քվեարկությամբ բացասական եզրակացություն տվեցին նախագծին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031