Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Չարչյանն ազատ արձակվեց նիստերի դահլիճից

Դեկտեմբեր 10,2021 16:33

Քիչ առաջ պրոֆեսոր Արմեն Չարչյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին:

«Արդարադատությունն այսօր հաղթեց՝ շնորհիվ իմ փաստաբանների: Այսօր, իրապես, ինձ համար շատ լավ օր է, տրամադրությունս բարձր է, ոգիս միշտ շատ բարձր է եղել: Ես առողջական շատ լուրջ խնդիրներ ունեմ, որոնք այս 5 ամսվա ընթացքում ավելի են խորացել: 24-25 տարվա դիաբետը շատ վատ ձեւով արտահայտվեց: Առավել եւս՝ այս 4-5 ամսվա ընթացքում ես զրկված եմ եղել լրատվությունից: Առաջիկա իմ խնդիրը առողջությունս վերականգնելն է լինելու: Հետո՝ կտեսնենք»,-դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Չարչյանը:

Հարցին՝ սպասելի՞ էր դատարանի որոշումը, Արմեն Չարչյանն ի պատասխան ասաց՝ եթե Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել, դատարանն այլ որոշում չէր կարող կայացնել:

Հարցին էլ՝ առաջին բանը, որ անելու է ազատ արձակվելուց հետո՝ ո՞րն է լինելու, պրոֆեսորն ասաց, որ արդեն արել է, կնոջը համբուրել է:

Ասաց նաեւ, որ առողջությունը շատ վատթարացել է եւ քրեակատարողական հաստատությունում սրտի երկրորդ կաթվածն է ստացել, ուստի առայժմ զբաղվելու է առողջության վերականգնմամբ:

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանի գործով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա այսօր Առաջին ատյանի դատարանում արտահերթ դատական նիստ էր նշանակվել:

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031