Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բիզնես վարկավորման 2 աննախադեպ առաջարկ. Ամերիաբանկը կնվազեցնի բիզնեսի վարկավորման բեռը

Դեկտեմբեր 10,2021 16:00

Բիզնեսի վարկային բեռը նվազեցնելու եւ նրանց համար նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով՝ Ամերիաբանկը մշակել է եւ դեկտեմբերի 8-ից արդեն գործարկել է բիզնես վարկավորման երկու աննախադեպ առաջարկ: Այս մասին նախօրեին կազմակերպած ասուլիսում հայտնեց Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը: Նրա խոսքով, առաջարկները մշակել են՝ գնահատելով բիզնեսի կարիքները, որոնք, հատկապես ի հայտ են գալիս նախաամանորյա այս ժամանակահատվածում, երբ բիզնեսները լրացուցիչ միջոցների կարիք են ունենում:

«Բանկի համար առաջարկի նպատակն է փորձել ավելացնել վարկային պորտֆելն ու ֆինանսավորման ծավալները, իսկ հաճախորդների համար դա հնարավորություն է առաջիկա ամիսներին կրճատել եւ կառավարել կանխիկի հոսքերը: Այսինքն՝ այս երկու արշավներն էլ երկուստեք փոխշահավետ են»,-ասաց Արման Բարսեղյանը:

6 ամիս անտոկոս վարկ. 6 ամիս` առանց մայր գումարի վճարման

Արման Բարսեղյանի ներկայացմամբ, առաջարկը նախատեսված է մինչեւ 750 միլիոն ՀՀ դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար: Տնտեսվարողները 6 ամիս շարունակ չեն վճարելու ոˊչ մայր գումար, ոˊչ տոկոսներ: Այդ 6 ամսվա ընթացքում վարկի տոկոսադրույքը կազմելու է 0%, եւ տոկոսներ չեն կուտակվելու:

«Տոկոսները սկսելու են հաշվարկվել 6 ամիս հետո, եւ այդ դեպքում դրանք լինելու են բավականին արտոնյալ եւ մրցունակ։ Մասնավորապես, 6 ամսվա ընթացքում 0 %-ի կիրառումից հետո, սկսած 7-րդ ամսից՝ տոկոսադրույքը դրամով կկազմի 11,9%, դոլարով՝ 7,9%, եվրոյով՝ 6,9%։ Արդյունավետ տոկոսադրույքները վարկի ժամկետի մասով կկազմեն, համապատասխանաբար՝ դրամով 10,5%, դոլարով՝ 6,5%, եվրոյով՝ 5,5%։ Այս տոկոսադրույքներն իսկապես աննախադեպ են», ասաց պարոն Բարսեղյանը՝ ընդգծելով, որ վարկերը տրամադրվելու են երեք արժույթով՝ դրամով, դոլարով եւ եվրոյով՝ 20 միլիոն դրամից մինչեւ 150 միլիոն դրամի չափով: Նա հավելեց, որ վարկերը կարճաժամկետ չեն, տրամադրվելու են 4-10 տարի ժամկետով, իսկ առաջարկը գործելու է մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը։ Վարկի համար կարող են դիմել նաեւ առցանց (օնլայն):

Ըստ Բարսեղյանի, ոլորտային սահմանափակում չկա, բացի, բանկի կողմից սահմանված սահմանափակումները, եւ առաջարկն, ընդհանուր առմամբ, ներառում է մեր տնտեսության գրեթե բոլոր հատվածները:

Բիզնես վարկը Ամերիաբանկ տեղափոխելու դեպքում՝ վարկի գումարի 5% վերադարձ

«Այս առաջարկի շրջանակում հնարավորություն է տրվում նաեւ տեղափոխելու այլ բանկերում գործող վարկերը Ամերիաբանկ` ստանալով միանվագ գումար` վարկի գումարի 5%-ի չափով»,-ասաց Մանրածախ բանկինգի տնօրենը: Նրա խոսքով, սա հնարավորություն կտա մարելու այլ բանկերում վարկի կանխամարման տույժը, իսկ կանխամարման տույժ չլինելու կամ 5%-ից պակաս լինելու դեպքում՝ տնտեսվարողը կարող է տնօրինել այդ գումարն իր հայեցողությամբ: Ի դեպ, ինչպես նշեց պարոն Բարսեղյանը, գրավադրման համար նախատեսված բոլոր ծախսերը կատարվելու են բանկի կողմից: Ըստ նրա, չի գանձվելու նաեւ վարկի տրամադրման վճար:


«Առնվազն 20 միլիոն դրամ եւ առավելագույնը 150 միլիոն դրամ փոքր եւ միջին բիզնեսի հաճախորդները կարող են իրենց վարկերը արշավի ընթացքում տեղափոխել Ամերիաբանկ եւ ստանալ միանվագ 5% գումար»,-ասաց նա՝ նշելով, որ դրանից հետո կրկին կկիրառվի բավականին մրցակցային տոկոսադրույքները՝ դրամի դեպքում՝ 11,9 %, դոլարի դեպքում՝ 7,9 %, եվրոյի դեպքում՝ 6,9 %:
Ասաց, որ այդ դեպքում էլ ժամկետը նույնն է՝ 4-10 տարի:


Հարցին՝ արդյոք չկա՞ մտավախություն, որ կլինեն դժգոհություններ գործող վարկերի վարկառուների շրջանում, որոնք վարկավորվել են ավելի բարձր պայմաններով, Արման Բարսեղյանը պատասխանեց՝ առաջարկը օբյեկտիվորեն արդարացի է, քանի որ այն հասանելի է բոլոր հաճախորդներին՝ թե՛ նրանց, ովքեր Ամերիաբանկի հաճախորդներն են, թե՛ այն հաճախորդներին, որոնք իրենց հաճախորդը չեն. «Այսինքն՝ եթե որեւէ հաճախորդ մեզ մոտ ունի վարկ արդյոք այս արշավի ներքո վարկի տոկոսադրույքը վերանայվելո՞ւ է, կարծում եմ՝ տրամաբանական է, որ՝ ոչ: Արշավը հենց արշավ է նրանով, որ որեւէ մի բիզնես որոշում է կայացնում, որ ինչ-որ մի պահից ավելի բարենպաստ պայմանով է առաջարկում այս կամ այն պրոդուկտը, դա ռետրոսպեկտիվ ազդեցություն չի կարող ունենալ: Այլ հարց է, որ նույն հաճախորդը, որն այսօր ունի վարկ, կարող է եւս մեկ վարկ ստանալ արդեն արշավի ներքո»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031