Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միջազգային գործընկերների անտարբերությունից հիասթափություններ եղել են ու կլինեն, բայց մենք իրավունք չունենք բաց թողնելու պայքարի այս ճակատը. Գեղամ Ստեփանյան

Դեկտեմբեր 10,2021 15:41

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի անկախության հանրաքվեն և սահմանադրության ընդունումն անմիջականորեն և ուղիղ կապված են մարդու իրավունքների պաշտպանության հետ։ Եթե առաջին դեպքում մենք իրացրել և փաստագրել ենք մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապա երկրորդ դեպքում հանձնառություն և պատասխանատվություն ենք ստանձնել սահմանադրական մակարդակում ամրագրելու մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։

2020 թվականի ագրեսիայից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բացառապես իրավունքների պաշտպանության դաշտում է և առաջին հերթին՝ կյանքի իրավունքի երաշխավորման ու ապահովման։

Սա այն կարևորագույն ուղերձն է, որ բոլոր ջանքերի համադրմամբ պետք է հասցնենք տարբեր երկրների քաղաքական պատասխանատուներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպան համայնքին։

Միջազգային գործընկերների անտարբերությունից հիասթափություններ եղել են ու կլինեն, բայց մենք իրավունք չունենք բաց թողնելու պայքարի այս ճակատը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031