Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաազդեցիկ կառույցները հիմնվել են երիտասարդների կողմից

Դեկտեմբեր 10,2021 12:30

Վերջին տարիների ձախողումներից հետո էլ ավելի օրակարգային է դարձել ազգանվեր, կիրթ եւ իմաստալից կենսագրությամբ համայնքի ստեղծումը, որ կառաջնորդի երկու հայկական պետությունները։ Սակայն միշտ սեղանին է եղել հարցերի հարցը՝ ո՞վ է հանդգնելու իր վրա վերցնել տաղանդների արտահոսքի վեկտորները փոխելու պատասխանատու գործը, բացահայտելու տաղանդավոր երեխաներին, ուղղորդելու հեռանկարային աշակերտներին, աջակցելու ազդեցիկ ուսանողներին եւ կոնսոլիդացնելու գիտական սփյուռքի ողջ ներուժը՝ այդպիսով ստեղծելով միջազգային մի ինստիտուտ, որ հեռանկար ունի ազդեցություն ունենալու համաշխարհային ուղեղային եւ ուժային կենտրոնների վրա։

Հանրահայտ պատմական փաստ է, որ ամենազդեցիկ կառույցները ժամանակին հիմնվել են երիտասարդների կողմից։ Երեք տարի առաջ կզարմանայի, եթե պատմեին, որ այդ մարդը ես եմ լինելու՝ գյուղական դպրոցից մի երիտասարդ, որը հասավ աշխարհի առաջատար անգլիական դպրոցներից մեկը եւ ամիսներ առաջ սովորելու առաջարկ ստացավ աշխարհի մի շարք լավագույն համալսարաններից, ներառյալ՝ Ջոնս Հոփքինսի Համալսարանը՝ այդպիսով ստանալով նաեւ Օքսֆորդի համալսարանում  բակալավրի մեկ տարվա ուսումնառության հնարավորություն։

Նորաստեղծ ինստիտուտն անվանել եմ «Saghatelyan Institute for Strategic Education (SIS Education)» թարգմանաբար՝ «Ռազմավարական Նշանակության Սաղաթելյան Կրթական Ինստիտուտ», առաջնորդվելով՝ Կրթվածություն, Միասնություն, Առաջնորդություն կարգախոսով։

Ինստիտուտի աշխատանքներն այս պահին կենտրոնացած են երեք հիմնական ուղղություններով՝ օժանդակել ուսանողներին՝ ընդունվելու աշխարհի լավագույն 30 համալսարանների ցուցակում տեղ գտած ամերիկյան համալսարաններ, օժանդակել ուսանողներին՝ ընդունվելու աշխարհի հեղինակավոր ամերիկյան եւ բրիտանական միջնակարգ ու ավագ դպրոցներ,  բացահայտել 13-14 տարեկան՝ բացառիկ ունակությունների եւ տաղանդների տեր աշակերտների, ֆինանսական եւ խորհրդատվական ներդրումներ կատարելով՝ դարձնել 1-ին եւ 2-րդ ուղղությունների մաս, ստեղծել խորհուրդ, որի կազմում ընդգրկված կլինեն արդեն իսկ համաշխարհային հռչակ վայելող հայեր եւ օտարերկրացիներ՝ պատրաստ տրամադրելու իրենց ժամանակը եւ գիտելիքները գալիք սերնդին, ինչպես նաեւ իրականացնել ռազմավարական նշանակության հետազոտական աշխատանքներ, մասնակցել քննարկումների, տարատեսակ գիտական եւ հասարակական աշխատանքների՝ նպատակաուղղված նոր մտքերի գեներացմանը եւ սփռմանը։

Ներկա պահին ինստիտուտն աշխատանքներ է տանում  տվյալ համալսարանների ուսանողների եւ շրջանավարտների՝ իր խորհրդում ներգրավելու ուղղությամբ։ Շարժմանը միանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետեւյալ էլ. փոստին՝ [email protected]։

Կառույցի իմաստը եւ օրհասական անհրաժեշտությունն ընդգծելու համար առաջ քաշենք Վարդան Գրեգորյանի օրինակը, որը եղել է Նյու Յորքի հանրային գրադարանի եւ Քարնեգի հիմնադրամի նախագահը, նաեւ Բաղեղի Լիգայի (Ivy-League) անդամ՝ Բրաունի համալսարանի առաջին օտարազգի նախագահը։ Նա նաեւ զգալի ներդրում է ունեցել երկու հայկական պետությունների զարգացման գործում։

Նվեր ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

SIS Education-ի հիմնադիր-նախագահ

Ջոնս Հոփքինսի համալսարանի ուսանող

«Առավոտ» օրաթերթ
09.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031