«Այն փաստը, որ ՔՊ-ի թեկնածուները ոչ բոլոր տեղերում են հաղթում ՏԻՄ ընտրություններում, բոլորիս արձանագրած հաղթանակն է։ Ժողովրդավարական համակարգը դրանով է տարբերվում տոտալիտար համակարգից։ Ոչ բոլոր տեղերում պարտադիր պետք է հաղթեն իշխանական թեկնածուները․ մի իրականություն, որում մենք ապրել ենք ընդդիմադիր գործընկերների՝ իշխանություն եղած ժամանակ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ իր հերթին նշեց․ «Այն փաստը, որ որեւէ մեկը չի վիճարկում ՏԻՄ ընտրությունների արդյունքները, խոսուն փաստ է եւ նվաճում է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ