Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը քրեական անցյալ ունեցողների ներգրավմամբ ճնշում է համայնքներում հաղթած ուժերին»․ Արծվիկ Մինասյան

Դեկտեմբեր 10,2021 11:49

«Իշխանությունը քողարկում է հետընտրական շրջանի ապօրինությունները, որոնք կատարվում են ոչ միայն Վարդենիսում, այլեւ ՀՀ ողջ տարածքում՝ հատկապես այն համայնքներում, որտեղ իշխող ուժը չի կարողացել վերցնել 50+ ձայն»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով Վարդենիսի նախկին համայնքապետի ձերբակալմանը՝ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Այն մյուս ուժերը, որոնք փորձում են ժողովրդավարությանը բնորոշ կոալիցիաներ ձեւավորել, իշխանական բոլոր լծակներով, իրավապահներով նրանց հանդեպ տոտալ ճնշում է իրականացվում, այդ թվում՝ ապօրինի, քրեական անցյալ ունեցող անձանց ներգրավմամբ»,-ասաց Մինասյանը։

Նրա խոսքով՝ այն բնակավայրերում, որտեղ ոչ իշխանական ուժերն են հաղթել, ճնշումների արդյունքում փորձ է արվում իշխանությունը նորից կենտրոնացնել ՔՊ-ի ձեռքում․ «Նման ահաբեկչական գործողությունները դադարեցնելու համար քայլեր պետք է ձեռնարկենք»։

Իր հերթին ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց․ «Երբ 2018թ․-ից պաշտոնական չարաշահումների գործով անցնող մեկին առաջադրում եք թեկնածու, հավանական է, որ ինչ-որ պահի նրան կալանավորելու միջնորդություն կլինի։ Այլ է հարցը, որ բացի քրեական անցյալ ունեցողներից՝ այլ թեկնածուներ չեն գտնվում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031