Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը միակ ՀԱՊԿ անդամ երկիրն է, որ մասնակցում է «Հանուն ժողովրդավարության» համաժողովին. Արցախյան պատերազմում ներգրավված ոչ մի այլ պետություն չի մասնակցում. Արսեն Ջուլֆալակյան

Դեկտեմբեր 10,2021 11:44

Եվրոպայի չեմպիոն, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախյան պատերազմում ներգրավված ոչ մի այլ պետություն չի մասնակցում համաժողովին

Հակիրճ մի քանի արձանագրում.

Հայաստանը միակ ՀԱՊԿ անդամ երկիրն է, որ մասնակցում է «Հանուն ժողովրդավարության» համաժողովին:

ՀՀ ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանն ուղիղ տեքստով քննադատել է այդ համաժողովը: Նույնն արել է նաև գերտերություն Չինաստանը…

Արցախյան պատերազմում ներգրավված ոչ մի այլ պետություն չի մասնակցում համաժողովին (Ռուսաստան, Թուրքիա,Ադրբեջան, ինչպես նաև Պակիստանը և հարևան Իրանը)

Հայաստանը համաձայնություն է տվել մասնակցել 3+3 (Վրաստանի չմիանալուց հետո 3+2) ֆորմատով բանակցություններին (Ռուսաստան, Իրան, Թուրքիա + Ադրբեջան, Հայաստան):

(Այստեղ կարող էր 3-րդ դասարանի հարց հնչել.

– Թվարկվածների մեջ նշեք, թե ո՞ր պետությունն է ավելորդ…)

Հ.Գ. Ուղղակի «նախանձելի» բազմավեկտոր դիվանագիտության դրսևորում: Շարունակեք պնդել, որ չհասկանալով է անում…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031