«Վարդենիսի ՏԻՄ ընտրություններում ոչ բաղձալի արդյունք գրանցելուց հետո մեկ էլ հանկարծ քրեական գործ է հարուցվում ընդդիմադիր թեւերից մեկի ղեկավարի հանդեպ, որի ուժը մեծամասնություն էր ստացել ընտրություններում»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով իշխանական ՔՊ-ին։
«Մենակ չասեք, թե դա պատահականություն է, թե դա ՀՀ-ում ոչ ժողովրդավարական զարգացումների դրսեւորում չէ։ Վարդենիսում կատարվողը դատապարտելի է, այն հանցագործություն է երկրի եւ սերունդների հանդեպ»,-համոզմունք հայտնեց Արթուր Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը․ «Ձեր նշած ուժի ներկայացուցիչը դեռ 2018թ․-ից է անցնում քրեական գործով, ինչը շատ հատուկ է այսօրվա ընդդիմադիրներին՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ խոշոր չափերի յուրացումների մասով»։
Հիշեցնենք, որ Վարդենիսում ընդդիմադիրները կոալիցիա կազմեցին․ «Միասնական Վարդենիս»-ի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը կալանավորված է։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ