Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյան. Ցանկացած դաշինք ունի որոշակի կաշկանդող գործոններ… Ես չեմ ուզում իմ գործունեությունը կաշկանդել

Դեկտեմբեր 10,2021 11:27

Կայացրել եմ որոշում` դուրս գալ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից և իմ աշխատանքը շարունակել   խորհրդարանում՝  որպես անկախ պատգամավոր։

Կխնդրեմ իմ որոշման մեջ չփնտրել տարբեր ենթատեքստեր։ Սա իմ անձնական որոշումն է, և պահպանված են էթիկայի բոլոր նորմերը։

Երկրի համար այս ճակատագրական պահին ամենակարևորը սահմանների անվտանգության խնդիրն է ու կայուն, հասկանալի և վստահելի համագործակցությունը մեր ռազմավարական թիվ մեկ դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ։ Ունեմ գաղափարներ, առաջարկներ, մշակումներ, որոնք կարծում եմ օգտակար կլինեն մեր երկրին՝ լուծելու բազմաթիվ խնդիրներ, դուրս գալու այս ճգնաժամից։ Իսկ դա ինձ համար ամենակարևորն է։

Ցանկացած դաշինք ունի որոշակի կաշկանդող գործոններ։ Եվ իմ որոշումը հիմնականում պայմանավորված է դրանով։ Ես չեմ ուզում իմ գործունեությունը կաշկանդել, միաժամանակ չեմ ուզում անհարմարություններ պատճառել այն մարդկանց՝ ում հետ մտել եմ խորհրդարան։

Այդ պատճառով որոշեցի գործունեությունս շարունակել որպես անկախ պատգամավոր։

Գործելու եմ ընդդիմադիր դաշտում։

Ակնկալում եմ ըմբռնումով մոտենալ իմ որոշմանը։

Իշխան ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031