Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի միջոցների մի զգալի մասը մնում է չօգտագործված. «Սպիտակ թուղթ»

Դեկտեմբեր 10,2021 14:30

Սկիզբը՝ այստեղ:

Կառավարությունը չպետք է նաեւ գերագնահատի Սփյուռքի՝ ֆինանսական ու ներդրումային իրական կարողությունները

Սփյուռք

Ա. Կառավարությունը չպետք է չափից ավելի ապավինի սփյուռքյան կազմակերպությունների դիվանագիտական հնարավորություններին, որոնք իրենց կառավարությունների հետ աշխատելիս հիմնականում գործում են որպես լոբբիստական խմբեր։

Բ. Կառավարությունը չպետք է նաեւ գերագնահատի Սփյուռքի՝ ֆինանսական ու ներդրումային իրական կարողությունները։

Գ. Սփյուռքը կարող է գաղափարների, վերլուծությունների, տեսակետների եւ հետազոտությունների արժեքավոր աղբյուր լինել, ավելին, քան մինչ այժմ նրանից խնդրել են ներդրել. ի լրումն մարդասիրական ու հարակից այլ ոլորտների, որոնք մինչ օրս գերակայել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։

Դ. Ներդրումներ ապահովելու համար, հատկապես հանրապետության հարավում, կառավարությունը պետք է մշակի բիզնես ոճի ցուցադրություններ եւ չապավինի միայն ազգայնական ու հայրենասիրական հռետորաբանությանը։ Սփյուռքի գործարարները Հայաստանի ներդրումային միջավայրում աշխատելու բավականին փորձ ունեն՝ իմանալու համար, որ պետք է զգույշ լինեն, հատկապես ներկայիս իրավիճակը հաշվի առնելով։ Այս գործարարներից շատերը մեծ կորուստներ կրեցին Ղարաբաղում, ներառյալ՝ Շուշիում, կատարած ներդրումներից։ Հայաստանը պետք է ի վիճակի լինի համոզելու նրանց՝ ապագա կայունության եւ անվտանգության հարցում. ահա թե ինչու է նաեւ կարեւոր Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խոսելը։

Ե. Սփյուռքի մարդկային ռեսուրսների գույքագրումը պետք է ավարտվի եւ օգտագործվի հնարավորինս շատ ոլորտներում։ Սփյուռքի միջոցների մի զգալի մասը մնում է չօգտագործված։

Զ. Կառավարությունն, առհասարակ, պետք է թափանցիկ լինի՝ Սփյուռքից եկող միջոցների ծախսման հարցում, բայց հատկապես այն միջոցների, որոնք տրվել էին պատերազմի ժամանակ. պարբերական զեկույցների միջոցով եւ անհրաժեշտ մանրամասներով:

Է. Կառավարության եւ Սփյուռքի լոբբիստական խմբերի, քաղաքական կուսակցությունների միջեւ պետք է քննարկումներ ընթանան լոբբինգի ուղղության շուրջ՝ միմյանց դեմ աշխատելուց խուսափելու համար։ Այդուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը պետք է հասկանա, որ եթե Սփյուռքը կարող է իրեն թույլ տալ հիմնելու իր քաղաքականությունը պատրանքների վրա, եւ գուցե նույնիսկ նման պատրանքների կարիքն ունի՝ գոյապահպանության եւ համախմբման համար, Հայաստանի կառավարությունն ու Հայաստանի ժողովուրդը դա իրենց թույլ տալ չեն կարող։

Շարունակելի

«Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության

քաղաքականությունները

ՌՈԲԵՐՏ ԱՅԴԱԲԻՐՅԱՆ (Փարիզ)

ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ (Բոստոն)

ԹԱԼԻՆ ՓԱՓԱԶՅԱՆ (Էքս ան Պրովանս)

«Առավոտ» օրաթերթ
09.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031