Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյան. «Էդ ցուցմունք տվածները ոչ մեկը բանակից չեն եղել, եղել են Գյումրիի կամավորականները՝ մարզպետի հավաքած». «Հրապարակ»

Դեկտեմբեր 10,2021 10:46

Գերիների թեմայով ներքաղաքական բուռն քննարկումներին հետեւեց մի փաստաբանի գրառում, որը հրապարակեց գերությունից վերադարձած անձանց ցուցմունքները, թե ինչպես են Շիրակի մարզի 62 զինվոր՝ առանց մի փամփուշտ կրակելու, կամովի գերի հանձնվել, ինչը գնահատվեց որպես Նիկոլ Փաշինյանի եւ Ալեն Սիմոնյանի հայտարարություններն արդարացնելու փորձ։  Զրուցել ենք ԳՇ նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանի հետ։

– Իբրեւ զինվորական՝ ճի՞շտ եք համարում, որ գերիների նախաքննական ցուցմունքները հրապարակվեցին։

– Կարծում եմ՝ ոչ։

– Նախաքննության տեսանկյունի՞ց, թե՞ որ այսպիսի վախկոտ զինվորներ ունենք, եւ վարկաբեկվում է բանակը։

– Էդ ցուցմունք տվածները ոչ մեկը բանակից չեն եղել, եղել են Գյումրիի կամավորականները՝ մարզպետի հավաքած։ Բայց էդ փաստաբանը շատ իզուր ա արել։

– Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանը չի կահավորվել, քանի որ բանակը զբաղված էր ներքաղաքական մուտիլովկաներով․ շտաբի պետ եւ այլն։

– Դրանից հետո քանի՞ օրացուցային օր է անցել, կարային սահմանը կահավորեին։

– Ռուս վերլուծաբաններին հարցնում ենք՝ ինչո՞ւ եք այսպես պահում ձեզ, ասում են՝ բա ձեր բանակն ինչի՞ ձեր հայրենիքը չի պաշտպանում։

– Ճիշտ էլ ասում են։

– Ասում ենք՝ բանակը ջարդված է, ասում են՝ թիկունքում այդքան զորք ունեք, ինչո՞ւ չեք տեղափոխում սահման։ Դա՞ էլ են ճիշտ ասում։

– Իմ կարծիքով՝ քո հայրենիքի պաշտպանությամբ պիտի զբաղվես դու, ուրիշ ոչ ոք։ Մյուսները կարան օգնեն։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031