Արդեն մի քանի օր է, ինչ հասարակական-քաղաքական շրջանակները քննարկում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ գաղտնի նկարահանած տեսանյութի բովանդակությունը, որտեղ ԱԺ նախագահը խոսում է գերեվարված զինծառայողների մասին անցյալով:
Այս առնչությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարել է. «Ես կարող եմ ասել, որ Ալեն Սիմոնյանը երկրորդել է Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ դա իշխանության հավաքական տեսակետն էր: Որքան էլ նրանք հանդիպում են գերիների ծնողներին եւ փորձում լացակումաց տեսարաններ բեմադրել, որ իրենք մտահոգ են, անում են հնարավորն ու անհնարը, պայքարում են գերիների վերադարձի համար, բայց մենք գիտենք, որ իշխանության ներսում կա այն վերաբերմունքն ու տեսակետը, ինչը բարձրաձայն իբրեւ վրիպակ թույլ է տվել Ալեն Սիմոնյանը: Որպես ԱԺ նախագահ՝ նրա խոսքը խիստ վտանգավոր է այն տեսանկյունից, որ Հայաստանի Հանրապետությունը որպես երկիր պարտավոր է իր յուրաքանչյուր քաղաքացու ու նրա իրավունքների պաշտպանության համար սահմանադրական պարտավորությունները կյանքի կոչել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում