Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտակված բազմաթիվ հարցերից ոչ մեկի պատասխանը մինչ օրս չի հնչել, ոչ ոք չի պատժվել, որեւէ դատական գործընթաց չի բացվել. «Հայացք Երեւանից»

Դեկտեմբեր 10,2021 09:30

Ցանկացած կազմակերպությունում, նույնիսկ ամենափոքր հիմնարկում, գոյություն ունի որոշումներ ընդունելու ընթացակարգ, ինչը ենթադրում է թեմայի ուսումնասիրություն, փորձագիտական եզրակացություն, ռիսկերի գնահատում, այդ ամենի քննարկում, որից հետո որոշումը կայացվում է։ Ճակատագրական սխալի դեպքում որոշմանը մասնակից փորձագետները, գնահատողները եւ որոշում ընդունողները ենթարկվում են պատասխանատվության՝ ընդհուպ մինչեւ հրաժարականներ, կամ հեռացումներ։

Սա սովորական ու հասկանալի ընթացակարգ է, որը գործում է փոքրիշատե համակարգված հաստատություններում։ Սակայն Հայաստանի դեպքում, որը մի ամբողջ պետություն է, անհայտ են որոշում կայացնողների, դրա համար պատասխանատվություն կրողների, ինչպես նաեւ ճակատագրական որոշման ընդունման գործընթացի մասնակիցների կազմերը։ Ըստ էության, նման ընթացակարգ կամ ինստիտուտ գոյություն չունի:

Սա ակներեւ դարձավ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ հետպատերազմյան ժամանակաշրջանում։ Տակավին հանելուկ է մնում, թե ովքեր են պարտության համար պատասխանատու անձինք, ովքեր՝ մեղսակիցները, ինչպես է կառավարվել պատերազմը, ով է թերացել պատերազմի նախապատրաստության փուլում, ինչպիսի դիվանագիտական սխալներ են տեղ գտել եւ այլն։ Կուտակված բազմաթիվ հարցերից ոչ մեկի պատասխանը մինչ օրս չի հնչել, ոչ ոք չի պատժվել, որեւէ դատական գործընթաց չի բացվել, պատասխանատուներից ոչ մեկն ինքնասպանություն չի գործել, անգամ սեփական կամքով հրաժարականներ չեն եղել։ Սա աննախադեպ իրավիճակ է։

Նույնը հիմա է կատարվում։ Անհասկանալի է, թե ինչ քննարկումներ են գնում բանակցությունների ժամանակ, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվում եւ, ընդհանրապես, ինչ է մեզ սպասվում՝ չէ՞ որ խոսքը երկրի ու բոլորիս ճակատագրի մասին է։ Հոռետեսները սպասում են ցանկացած՝ թեկուզ աննախադեպ, զիջողական որոշումների, լավատեսները հույսը դրել են այլ երկրների ու միջազգային կառույցների վրա՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ՀԱՊԿ-ի եւ այլն: Ամեն ոք՝ ըստ իր ճաշակի ու մտապատկերացումների, համոզմունք ունի, որ հենց իր նախասիրած երկիրը կամ միջազգային կազմակերպությունն է ի զորու կանխել ամենավատատեսական դիպաշարերը, սակայն գրեթե ոչ ոք հույս չունի Հայաստանի ներկայիս կառավարիչներից եւ, եթե ավելի անկեղծ լինենք, նաեւ ընդդիմությունից՝ փողոցային, թե խորհրդարանական։

Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) «Հայացք Երեւանից» պարբերականի այս համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031