Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի համահեղինակ, ծագումով թուրք Օզդեմիրը` Գերմանիայի գյուղնախարար. «Ազատություն»

Դեկտեմբեր 09,2021 23:55

«Ազատություն» ռ/կ. Գերմանիայի նոր կառավարությունում գյուղատնտեսության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Ջեմ Օզդեմիրը՝ դառնալով դաշնային կառավարությունում ներգաղթյալի անցյալ ունեցող առաջին նախարարը։

Ծագումով թուրք քաղաքական գործիչը Կանաչների կուսակցության առաջնորդներից է, ծնվել է 1965 թվականին անատոլիական Թոքաթ քաղաքում։ 60-ականների վերջին նա ծնողների հետ տեղափոխվել է Գերմանիա և համալսարանական կրթություն ստանալուց հետո սկսել է զբաղվել քաղաքականությամբ:

Օզդեմիրը Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի համահեղինակներից է, 2015 թվականին Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի նախօրեին Երևանում էր, որտեղ այցելել էր նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Գերմանացի քաղաքական գործիչը հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին կոշտ քննադատությամբ։

Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումից հետո Էրդողանը գերմանաբնակ թուրքերին կոչ էր արել առաջիկա խորհրդարանական ընտրություններում չքվեարկել Օզդեմիրի կուսակցության օգտին՝ քաղաքական ուժի ներկայացուցիչներին որակելով «Թուրքիայի թշնամիներ»: «Եթե Էրդողանը խորհուրդ չի տալիս քվեարկել մեր օգտին, նշանակում է` ճիշտ ուղու վրա ենք: Մեզ համար պատիվ է այդ ցուցակում լինելը»,- ի պատասխան հայտարարել էր Օզդեմիրը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031