Ջորջո Սիլլի, Խորհրդարանի պատգամավորների պալատի անդամ, խառը խմբակցության և պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ, Coraggio Italia կուսակցության անդամ․
Ջորջո Սիլլի (CI- Coraggio Italia) – (AGI գործակալություն) 7-ը դեկտեմբերի
«Եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին շարունակում է լարված մնալ՝ վերջինիս կողմից զինադադարի շարունակական խախտումների պատճառով։
Միջազգային հանրությունը պետք է բարձր պահի ուշադրությունը՝ խուսափելու բռնության ցանկացած ձևի կամ համաձայնագրերի խախտման շարունակությունից»: Այս մասին ասել է Coraggio Italia-ի պատգամավոր Ջորջո Սիլլին։ «Հայաստանի կողմից համագործակցության իրական ցանկություն կա, ճիշտ է նրան աջակցել բոլոր միջոցներով, որպեսզի այս տարածքը նույնպես կարողանա կայունանալ խաղաղ պայմաններում»,- եզրափակել է նա։