ՔՊ պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը հեղափոխությունից հետո իր հեռախոսի էկրանին դրել էր այն ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նկարը: Երբ Aravot.am-ը պատգամավորին հարցրել էր՝ ինչո՞ւ է Տոնոյանի նկարը դրել, նա ինչ-որ սիմվո՞լ է իր համար՝ Քրիստինե Պողոսյանը պատասխանել էր.՝ «Դավիթ Տոնոյանին համարում եմ շատ ուժեղ նախարար: Վստահաբար կարող եմ ասել, որ Վազգեն Սարգսյանից հետո մենք վերջապես ունենք մի նախարար, ումից դողում են դրսում, վստահաբար դա կարող եմ ասել, իրեն շատ հարգում եմ, ողջունում եմ բոլոր այն քայլերը, որ նա անում է, բարեփոխումները բանակի ոլորտում»:
Այսօր մենք Քրիստինե Պողոսյանին հարցրեցինք՝ հիմա է՞լ է հեռախոսի վրա Տոնոյանի նկարը: Ի պատասխան՝ Քրիստինե Պողոսյանը ցույց տվեց հեռախոսը, Տոնոյանն այլեւս չկար: Հացրեցինք՝ այսինքն, ձեր հերոսը փոխվե՞լ է, քրեական գործերից հետո՞ է փոխվել՝ Քրիստինե Պողոսյանը պատասխանեց. «Ոչ, չի փոխվել, երբե՛ք: Երբ որ քրեական գործը կավարտվի՝ կտեսնեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ