Գյումրի բժշկական կենտրոնում փակվել է կորոնավիրուսային բաժանմունքը, որտեղ բուժում էին ստանում ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում հայտնված հիվանդները։
Սա պայմանավորված է ողջ հանրապետությունով կորոնավիրուսով հիվանդացածների թվի նվազման հետ։
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն, կորոնավիրուսային բաժանմունքի պատասխանատու Արմեն Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բաժանմունքը փակվել է ամսի 5-ին, հիվանդներին, որոնք այդ պահին թվով 22-ն էին, ուղարկել են Սպիտակի ու մայրաքաղաքի բուժհաստատություններ։ Նրանց մեջ եղել են նաև առողջացածներ, որոնց, բնականաբար, դուրս են գրել։
Հիվանդանոցի տրիաժ բաժանմունքը, սակայն կշարունակի իր գործունեությունը։
Կարդացեք նաև
Մինչ այդ փակել էին Գյումրի բժշկական կենտրոնին միավորված ինֆեկցիոն հիվանդանոցի կորոնավիրուսային ծառայությունը, որտեղ բուժում էին ստանում համեմատաբար թեթև դեպքերը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ