Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. «Պարոն Քոչարյան, փոխեք ձեր խորհրդատուներին»

Դեկտեմբեր 09,2021 19:11

«Ժողովրդավարություն եւ անվտանգություն» ՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում հայտարարեց, որ ինքն արդեն հոգնել է Նիկոլ Փաշինյանի քայլերին գնահատական տալուց: Սակայն նրան զարմացնում է, որ խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է նրան հարցեր ուղղել: «Ես հիմա դիմում եմ Ռոբերտ Քոչարյանին: Պարոն Քոչարյան, ես չգիտեմ, թե ով է ձեր խորհրդատուն, որ ձեզ, «Հայաստան» դաշինքին խորհուրդ է տվել, օրինակ, բոյկոտել միջազգային պատվիրակությունները: Փոխեք ձեր խորհրդատուներին: Սա իմ անկեղծ, բարեկամական խորհուրդն է ձեզ: Այսօր, այս պահին, երբ կանգնած ենք մեր պետականության կորստի շեմին, չգնալ Եվրանեստ, որի անդամ է նաեւ Ադրբեջանը եւ Ադրբեջանի հետ դեմ առ դեմ չքննարկել խնդիրները: Չգնալ ԵԽԽՎ, որի մանդատը մարդու իրավունքն է եւ կռիվ չտա՞լ, երբ այսօր մենք ունենք մարդու իրավունքների խնդիր, երբ Ալիեւն ասում է ընդամենը 40 գերի է մնացել 44-օրյա պատերազմից, բայց նոյեմբերի 16-ի պատերազմի գերիների թիվ չի ասում…

ՄԻԵԴ-ը իր պատմության վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ դիմեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե, որպեսզի  ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ ասելով, որ ինքը չի կարողանում ազդել Ադրբեջանի վրա՝ իմանալով, որ ռազմագերիների թիվը ավելի մեծ է: Ու նախարարների կոմիտեն գործադրում է այն ճնշումը: Հիմա բոյկոտե՞լ ԵԽԽՎ-ն, բոյկոտե՞լ ԵԱՀԿ-ն, որի մանդատի տակ մտնում է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը: Փոխեք ձեր խորհրդատուներին:

Դուք պետք է բոյկոտեք ԱԺ նիստերը: Որովհետեւ, երբ ձեր պատգամավորին ասում են դու թուրքի գործակալ ես եւ ես դա կապացուցեմ, հավատացնում եմ ձեզ՝ հանրության մի հատված, երբ առաջին դեմքի մակարդակով այդպիսի հայտարարություն է արվում, ասում է՝ դե ճիշտ է: ԱԺ-ում ներքաշվել Նիկոլ Փաշինյանի օրակարգի մեջ, նշանակում է ամեն օր, ամեն րոպե պարտվել նրան: Բայց ոչ թե նրա համար, որ վատն եք, այլ այն պատճառով, որ նա Գինեսի ռեկորդակիր է ու ձեզ միշտ կրելու է:

Դուք պետք է բոյկոտեք ԱԺ նիստերը: Ավելին ասեմ, մենք ձեզ մանդատ տվել ենք, որ գոնե այսօր միջազգային կառույցներում կարողանաք պաշտպանել Արցախի հարցը:

Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցով նախկին իշխանություններից ստացել է լավագույն ժառանգություն: Իսկ պատերազմից հետո Ալիեւը ուղիղ եթերում ի՞նչ ասաց, ասաց «հըը, Փաշինյան, ստատուս բիզիմդիր»: Այսինքն, ավարտվեց կարգավիճակի հարցը:

Խորհրդարանային ընդդիմությունը ԱԺ-ում հարցեր տալու փոխարեն թող գնա եւ լսի գերությունից վերադարձած մեր զինվորներին: Նրանք կիսվելու կարիք ունեն»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031