Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն պայքարը քաղաքական իշխանության կամ պետական մարմինների մենաշնորհը չէ

Դեկտեմբեր 09,2021 21:12

Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուցպիոն կոալիցիան այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Միջազգային հակակոռուպցիոն օրվա կապակցությամբ քննարկում էին կազմակերպել, որին առկա և տեսակապի միջոցով մասնակցում էին երեք տասնյակից ավել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Հակակոռուպցիոն պայքարը քաղաքական իշխանության կամ պետական մարմինների մենաշնորհը չէ, և որքան էլ քաղաքական կամքի լինի, հնարավոր չէ արդյունավետ հաղթահարել կոռուպցիոն ռիսկերը, եթե հասարակության հետ համագորկացություն չկա, մասնավորապես՝ քաղաքացիական հասարակության մասնագիտական կազմակերպությունների ամբողջ դաշտի հետ։ Եթե այդ ուժերը չեն համատեղվում, ապա հակակոռուպցիոն պայքարը չի կարող արդյունավետ լինելն, ինչը վկայում է նաև միջազգային փորձը»,-բացման իր խոսքում նշեց ԻՀԱ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուցպիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։

Նա նշեց, որ պետք է ցավով արձանագրել այն փաստը, որ ներկայումս արդարադատության նախարարությունը չի ցուցաբերում ներառական, մասնակցային մոտեցում՝ մասնագիտական բոլոր կառույցներին, հանրային քաղաքականությունների մշակման հարցում չի ներգրավում բոլոր կառույցների ներուժը։ Կարեն Զադոյանը հույս հատնեց, որ այդ մասին բարձրաձայնելով նախարարության ուշադրությունը կհրավիրվի խնդրի վրա և այսուհետ ավելի ներառական, մասնակցային ու ոչ խտրական մոտեցում կցուցաբերվի մասնագիտական ՔՀԿ-ների նկատմամբ։

Կարեն Զադոյանն հայտնեց նաև, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովն իր գործունեությունը սառեցրեց Արցախյան երկրորդ պատերազմից հետո։ Պատերազմի սկսվելուց օրեր առաջ ներկայացվել էր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որպեսզի հակակոռուպցիոն մարմինները սահմանադրաիրավական կարգավիճակ ստանան, որպեսզի անկախության բարձր աստիճան ստանան։ «Հուսով եմ, որ նոր ձևավորվելիք մասնագիտական հանձնաժողովն այն ժառանգությունը, որը մեզնից կվերցնի՝ գոնե այդ հարցը կտանի առաջ՝ իրոք ունենալու սահմանադրաիրավական կարգավիճակը, ինչն անկախության բարձր երաշխիքներ կտա ու անկախ մարմինների շարքում կթվարկվեն հակակոռուպցիոն մարմինները՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Արկադի Սահակյանի խոսքով՝ կոալիցիան սուվերեն, հայաստանակենտրոն կառույց է, որն ունի ռազմավարություն, ՀԿ սեկտորի ակտիվ փորձագիտական ներուժ, որը լավ է պատեկարցնում իր տեսլականը, ռամկավարական քարտեզն ու հաղթանակի դրոշը։ «Մենք պիտի լինենք այդ դրոշի ամենաուժեղ ծածանվողը։ Կա շատ լուրջ փորձագիտական ներուժ, որին կարող են նախանձել աշխարհի ամենալավ ՀԿ-ները։ Մենք հանդես ենք եկել ու հանդես ենք գալու որպես զսպող ուժ, որպեսզի պետական կառույցները չշեղվեն հաղթանակի այն ճանապարհից, որն ուրվագծվել է բոլորիս կողմից ու ապացուցվել, փաստարկվել»,-ասաց նա։

Սյուզաննա Սողոմոնյանը, ով Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուցպիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետն է, ներկայացրեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021թ․ առաջին կիսամյակի գործողությունների մշտադիտարկման հաշվետվությունը։ Նրա խոսքով՝ մշտադիտարկումն իրականացվել է մի քանի մեթոդների կիրառմամբ։

«Որոշ գործողությունների դեպքում ռազմավարության վերստուգիչ ցուցանիշները թույլ չեն տալիս ստուգել գործողությունների որակական ազդեցությունը և շատ դեպքերում որպես ինդիկատոր նշված էր այս կամ այն օրենքի ընդունումը։ Օրենքն ընդունվում էր, համարվում էր կատարողական, ստացվում էր, թե գերազանց արդյունք ունենք, բայց թե ինչպիսի արդյունքների ենք հասնում, փաստացի այդ հարցը ռազմավարությամբ լուծված չէ։ Ստացվում է՝ քանակական առումով հնարավոր է ունենք լավ կատարողական, բայց որակական առումով զիջում ենք»,-ասաց հակակոռուպցիոն փորձագետը։

Միջոցառմանն անցկացվեցին նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի վեցերորդ կազմի անդամների ընտրությունները։

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 2021թ. հոսքի շրջանավարտների խմբային աշխատանքների ներկայացրին իրենց կատարած աշխատանքները և ստացան ավարտական հավաստագրերը։

Իրավաբանների հայկական ասոցիացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031