Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզադպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք և յուրացում կատարելու համար

Դեկտեմբեր 09,2021 18:28
ijevan

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Իջևան քաղաքի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Իջևան քաղաքի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենը, 1990թ. հունվարից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, պաշտոնեական դիրքը և կազմակերպության գույքի նկատմամբ իր լիազորություններն օգտագործելով, ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով, յուրացրել է իրեն վստահված գույքը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ մարզադպրոցի տնօրենը, յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դիտավորությամբ, 2016թ. սեպտեմբերից մինչև 2018թ. հունիս ընկած ժամանակահատվածում որպես հավաքարար հրամանագրված անձի կողմից սահմանված կարգով աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքը սահմանված կարգով չի հաշվառել:

Ավելին՝ շահադիտական նպատակով յուրաքանչյուր ամիս իր կողմից կազմվող աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել՝ նշված աշխատակցի կողմից հիշյալ ժամանակահատվածում սահմանված կարգով աշխատանքի հաճախելու վերաբերյալ, որոնք վավերացրել է իր ստորագրությամբ:

Այնուհետև աշխատակցի հաշվեհամարին յուրաքանչյուր ամիս փոխանցել է դրույքաչափով սահմանված աշխատավարձի գումարը, որն աշխատակցի աշխատավարձի ստացման բանկային պլաստիկ քարտի միջոցով կանխիկացրել ու տնօրինել է անձամբ՝ այդ կերպ պաշտոնեական կեղծիք կատարելով և պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացնելով խոշոր չափերով՝ ընդհանուր 1.098.819 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մարզադպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031