Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դուք հայտնվել եք, որ սկանդալ սարքեք». ԵՊՀ ժամանակավոր պաշտոնակատարը մեղադրեց լրագրողին

Դեկտեմբեր 09,2021 18:08

Հայաստանում ԱՄՆ դեսպանի եւ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի համատեղ ասուլիսի ժամանակ Oragir.news-ի լրագրողը հարց ուղղեց Հովհաննես Հովհաննիսյանին՝ արդյոք նա պատրա՞ստ է հանուն ԵՊՀ շահի եւ Մայր բուհի հեղինակության, հրաժարվել ԵՊՀ ռեկտորի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելուց, որտեղ միակ թեկնածուն է:

Լրագրողը հիշեցրեց, որ Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորական ատենախոսության հետ կապված խնդիրներ կան, ԲՈԿ-ի դեմ դատական գործընթացներ են ընթանում, ինչի արդյունքով հնարավոր է զրկվի գիտական աստիճանից, կառավարությունը հատուկ իջեցրել է ռեկտոր ընտրվելու համար անհրաժեշտ չափանիշների շեմը, ինչի արդյունքում Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվել է ԵՊՀ ժամանակավոր պաշտոնակատար, ինչը քննվում է վարչական դատարանում, նաեւ ՍԴ-ում ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննվում է Հովհաննես Հովհանիսյանի՝ ԺՊ նշանակվելու իրավակարգավորման սահմանադրականությունը:

«Չնայած հարցը կապ չուներ օրակարգի հետ, բայց դուք սովոր եք ամեն տեղ հայտնվել ու փչացնել օրվա խորհուրդը»,-ասաց ռեկտորի պաշտոնակատարը՝ լրագրողին մեղադրելով ուղղորդված լինելու եւ սուտ մատնության մեջ: «Դրա համար կան քրեական գործեր, այս հայտարարությունը եւս կավելացնենք դրան: Ես որեւէ բան չունեմ ավելացնելու ձեր նշածին: Դուք որերորդ անգամ հայտնվել եք, որպեսզի սկանդալ սարքեք, վնասեք ԵՊՀ-ի հեղինակությանը… ԵՊՀ-ն դա բոլորիս տունն է, հպարտությունն է, հետայսու սա լինելու է մեր ուղեգիծը»,-ասաց Հովհաննես Հովհանիսյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031