«Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին Սեւանի քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության ու ձերբակալել։ Նրան ձերբակալել են նախկինում հարուցված քրեական գործով: Ի նշան բողոքի՝ վարդենիսցիները ճանապարհ են փակել: Նրանք պահանջում են ազատ արձակել Արամ Հարությունյանին:
«Ճանապարհը չենք բացի, մինչեւ մեր թեկնածուն չգա»,-ասաց ցույցի մասնակիցներից մեկը: «Ոչ մեկի խաթր էլ ճանապարհ չենք բացելու»,-ասաց մեկ ուրիշը՝ պատասխանելով ոստիկանների հորդորին:
Կարդացեք նաև
Հավաքվածները հրաժարվեցին ոստիկանության պահանջը կատարել: «Bсё , ոչ մի ճանապարհ չի բացվելու»,-ասում են ցուցարարները:
Հիշեցնենք, որ Վարդենիսի ՏԻՄ ընտրություններում «Միասնական Վարդենիս» դաշինքը ստացել է ձայների 37.76 տոկոսը, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 16.51 տոկոսը, իսկ 46.11% ստացած ՔՊ-ն, որի ցուցակը գլխավորում է Վարդենիսի գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանը չի կարողացել տեղական իշխանություն ձեւավորել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ PARA TV-ի